ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ Կ-554-04.03.2009-ՏՀ-010/0) վերաբերյալ
ՀՀ Կառավարության կողմից ներկայացված «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծությանվարչությունում :
Ներկայացված օրենքների նախագծեր ի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Նախագծերով առաջարկվում է տրանսպորտային միջոցը խոտանելու դեպքում վերջին տեխնիկական զննությանը հաջորդող ժամանակահատվածի համար գույքահարկի պարտավորությունները դադարելու գործողության ժամկետը երկարաձգել մինչեւ 2010 դեկտեմբերի 31-ը: Միաժամանակ, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով հստակեցվում է ծառայության ընթացքում գույքահարկից ազատվող զինծառայողների շրջանակը:
Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարող`Գ. Կիրակոսյան