ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ Պ-557-05.03.2009-ԳԲ-010/ 0)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանի, Լեւոն Սարգսյանի, Սուքիաս Ավետիսյանի, Էդուարդ Շարմազանովի եւ Գագիկ Մելիքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի նախագիծը(այսուհետ` Նախագիծ) քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի oրենսդրության վերլուծության վարչությունում :

1.Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2.Ներկայացված Նախագծով առաջարկվող փոփոխություններն պայմանավորված են սահմանամերձ, լեռնային, բարձր լեռնային, երկրաշարժից տուժած կամ լքված բնակավայրերում ընտանիքներին պահելու, ուրբանիզացիան կանխելու ու ժողովրդագրական խնդիրները լուծելու անհրաժեշտությամբ:

3.Նախագծում օրենքի վերնագիրն անհրաժեշտ է գրել մեծատառերով` համապա՟տասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի պահանջներին:

4.Նախագծի 1-ին հոդվածով համապատասխան բառերը հանելուց հետո խմբագրման կարիք է ունենալու Օրենսգրքի 84-րդ հոդվածի 5-րդ մասն ամբողջությամբ:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկներ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ ` Յու. Խալաթյան

Ա. Սարգսյան