ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (Պ-558-09.03.2009-ԳԲ-010/0) վերաբերյա լ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը փորձաքննության են ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

1.«Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է որսագողության դեմ ուղղված պայքարն ավելի արդյունավետ իրականացնելու անհրաժեշտությամբ:

2.Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

I.«Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի /այսուհետ` Նախագիծ/ վերաբերյալ

1. Նախագծի 1-ին հոդվածն առաջարկում ենք շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ`

Հոդված 1. «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի թիվ ՀՕ-176-Ն օրենքի /այսուհետ` Օրենք/ 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասությունում «Հայաստանի Հանրապետության լիազորած պետական մարմինը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերով:

2. Նախագծի 3-րդ հոդվածով լրացում կատարելու անհրաժեշտությունը չկա, քանի որ նախագծի 1-ին հոդվածի համաձայն` որսի կենդանիների ցանկը, դրանց որսի համար նախատեսվող տարեկան օգտագործման թույլատրելի չափաքանակները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Նախագծի 6-րդ հոդվածով լրացվող «4»-րդ կետով սահմանվում է որսի օբյեկտ չհամարվող կենդանիների ցանկը: Սակայն անհրաժեշտ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով արդեն իսկ սահմանված է որսի օբյեկտ համարվող կենդանիների ցանկը, ուստի հիշյալ լրացման անհրաժեշտությունը բացակայում է:

4.Նախագծի 6-րդ հոդվածի «5»-րդ կետի եւ 8-րդ հոդվածի վերաբերյալ անհրաժեշտ է նշել, որ«Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով սահմանված է որսի թույլատրելի ձեւերը եւ միջոցները: Ուստի որսի արգելված ձեւեր եւ միջոցներ սահմանելու անհրաժեշտություն չկա:

5. Նախագծի 9-րդ հոդվածի նախաբանը խմբագրման կարիք ունի, մասնավորապես` «օրենքը լրացնել հետեւյալ վերնագրով եւ բովանդակությամբ 28.1 հոդվածով» բառերն անհրաժեշտ է փոխարինել «օրենքը լրացնել նոր 28.1 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ»բառերով:

I.«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի /այսուհետ` Նախագիծ/ վերաբերյալ

1. Նախագծի 1-ին հոդվածը խմբագրման կարիք ունի, նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 43-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

2. Նախագծի 1-ին հոդվածի «ա» կետի վերաբերյալ անհրաժեշտ է նշել, որ նախագծով ներկայացվող առաջարկությունը հակասում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, համաձայն որի` կալանքը կարող է նշանակվել ոչ մեծ եւ միջին ծանրության հանցանքների համար` տաuնհինգ oրից մինչեւ երեք ամիu ժամկետով եւ միայն այն դեպքում, երբ կալանավորումը որպեu խափանման միջոց չի կիրառվել:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Կ. Հարությունյան

Դ. Թադեւոսյան

Յու. Խալաթյան