ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Սոցիալական պաշտպանության ոլորտում որոշ պետական ծախսերի ինդեքսավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-562-12.03.2009-ՖՎ-010/0) վերաբերյալ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սոցիալական պաշտպանության ոլորտում որոշ պետական ծախսերի ինդեքսավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:
Ստորեւ ներկայացվում է Նախագծի վերաբերյալ հետեւյալ նկատառումները.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որ ներկայացված նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում:
Նախագծի 1-ին հոդվածի բովանդակությունից առաջարկում ենք հանել «պարտադիր» բառը:
3.Նախագծից պարզ չի դառնում, թե օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ի՞նչ ժամկետում եւ 2009 թվականի ո՞ր ամսվանից սկսած պետք է ինդեքսավորվեն նշված ծախսերը: Բացի այդ, հարկ է նշել, որ 2009 թվականին ինդեքսավորումը կարող է իրականացվել միայն «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի շրջանակներում:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ` Ա.Դանիելյան
Ա.Գալստյան