Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-570-13.03.2009-ՊԱ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

1. «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

1.1Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-163 օրենքը շարադրվել եւ ներկայացվել է «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքի նախագիծ նոր խմբագրությամբ:

Առաջարկում ենք քննարկել ներկայացված նախագիծը` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխանության մասին հարցը եւ միաժամանակ` «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի փոխարեն ներկայացնել «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը նոր խմբագրությամբ:

1.2. Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասն առաջարկում ենք հանել, քանի որ յուրաքանչյուր զինծառայող արդեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եւ օգտվում է բոլոր իրավունքներից եւ ազատություններից, որոնք սահմանված են ՀՀ օրենսդրությամբ:

1.3. Նախագծի 11-րդ հոդվածը 9-րդ հոդվածին համապատասխանեցնելու համար առաջարկում ենք վերախմբագրել հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 11. Ոստիկանության զորքերի քաղաքացիական ծառայող համարվող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատանքային հարաբերություն՟ները

1.Ոստիկանության զորքերի քաղաքացիական ծառայող համարվող անձանց աշխատանքնային հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայու՟թյան մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով եւ այլ իրավական ակտերով:

2..Տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատանքային հարաբե՟րությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքա՟յին օրենսգրքով եւ այլ իրավական ակտերով:»:

1.4. Նախագծի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դադարեցնել հանցագործությունները, վարչական իրավախատումները եւ այն» բառերն առաջարկում ենք փոխարինել «հակաիրավական» բառով:

1.5. Նախագծի 16-րդ հոդվածի 5-րդ մասի, 24-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի «օրենքով» բառն անհրաժեշտ է փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով կամ նշել, թե կոնկրետ որ օրենքի մասին է խոսք գնում:

1.6. Նախագծի 22-րդ հոդվածի «օրենքով» բառն անհրաժեշտ է փոխարինել «օրենսդրությամբ» բառով, կամ նշել, թե Հայաստանի Հանրապետության կոնկրետ որ օրենքի մասին է խոսք գնում:

1.7. Նախագծի 26-րդհոդվածն ընդհանուր առմամբ հստակեցման կարիք ունի:

Անհասկանալի է, թե ոստիկանության զորքերը ինչ կարգով են տիրապետում պետական սեփականություն հանդիսացող գույքը, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Uեփականության իրավունքը uուբյեկտի` oրենքով եւ այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, oգտագործելու եւ տնoրինելու իրեն պատկանող գույքը:

Տիրապետման իրավունքը գույքը փաuտացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:»:

Նույնը վերաբերում է նաեւ հոդվածի 2-րդ մասին, քանի որ տվյալ ոլորտների հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող իրավական ակտերով արդեն իսկ սահմանված են դրանց օգտագործման կարգերը: Ուստի յուրաքանչյուր իրավական ակտում մեկ անգամ եւս նշելը, որ այդ հարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ, կարծում ենք, ոչ նպատակահարմար է:

1.8. Նախագծի 29-րդ հոդվածի «2009 թվականից» բառերն առաջարկում ենք փոխարինել «սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո» բառերով` ժամկետների հետ կապված խնդիրներից խուսափելու համար:

2. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխու՟թյուններ կատարելու մասին» Հայսատանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

2.1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով առաջարկվում է. «Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «օրենքով» բառը փոխարինել «օրենսդրությամբ» բառով»: «Օրենս՟դրությամբ» բառից առաջ անհրաժեշտ է ավելացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը:

3. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

4. Ներկայացված օրենքի նախագծերն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջներին համապատասխանեցման կարիք ունեն:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Ս.Յուզբաշյան

Մ.Հակոբյան