ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-574-18.03.2009-ՊԱ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Ստեփան Ասլանյանի եւ Իշխան Խաչատրյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի ՀանրապետությանԱզգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ Վարչության մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանեւ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:
2. Նախագծի առաջին էջի վերեւի աջ անկյունում ամրագրված «Նախագիծ» բառն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին:
3. «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Oրենքի լրիվ անվանումը հիշատակելիu հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են oրենքի վերնագիրը, «Հայաuտանի Հանրապետության» բառերը, oրենքի ընդունման տարին, ամիuը (տառերով), ամuաթիվը (այuուհետ` ընդունման oր), թիվը եւ «oրենք» բառը:»: Այդ կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածը շարադրել նորխմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ` «Հոդված 1. «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-265 օրենքի(այuուհետ`Օրենք) 221 -րդ հոդվածիառաջին մասի`
ա) «բ» ենթակետից առաջարկում ենք հանել «ձկնորսական պարագաներ» բառերը,
բ) «զ» ենթակետը «ձկնորսությամբ» բառից առաջարկում ենք լրացնել «արդյունագործական» բառով,
գ) «զ» ենթակետը «բնափայտի մթերմամբ» բառից հետո առաջարկում ենք լրացնել «բացառությամբ` քաղաքացիների սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող այգիներում իրականացվող սանիտարական մաքրումների եւ ծառահատումների» բառերով:
4. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 22.1-րդ հոդվածի «զ» ենթակետի «բնափայտի մթերմամբ» բառերից հետո «բացառությամբ` քաղաքացիների սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող այգիներում իրականացվող սանիտարական մաքրումների եւ ծառահատումների» բառերով առաջարկվող լրացումը, մեր կարծիքով հստակեցման կարիք ունի, քանի որ ՀՀ կառավարության 2004 թ. նոյեմբերի 25-ի N 1933-Ն որոշման համաձայն. «բնափայտի մթերումնշանակում է արմատից հատված, ինչպես նաեւ քամուց տապալված, ձյունից ջարդոտված ծառերի` անտառից դուրսբերում», որը ոչ մի կապ չունի քաղաքացիների սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող այգիներում իրականացվող սանիտարական մաքրումների եւ ծառահատումների հետ:
Նախագծով ներկայացվող լրացումներն առաջարկում ենք քննարկել «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 4-րդ գլխի համատեքստում` հաշվի առնելով, որ օրենքի 22.1 հոդվածը ներառում է միայն սահմանափակող, արգելող նորմեր, հակառակ դեպքում յուրաքանչյուր ոք ազատ է կատարել այն,ինչնարգելված չէ օրենքով:
6. Միաժամանակ, անհրաժեշտ է նշել, որ նման փոփոխության եւ լրացումների ընդունման դեպքում անհրաժեշտություն է առաջանում պարտավորեցնել ՀՀ կառավարությանը կոնկրետ սահմանված ժամկետներում «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 5-րդ գլխից բխող որոշումներ ընդունել:
Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅ
ՈՒ
Ն
Կա տարողներ` Ս. Յուզբաշյան
Մ. Հակոբյան
Ս. Համբարձումյան