Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելումասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-577-24.03.2009-ՏՏ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելումասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ)մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը :

1.Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2.Նախագծի 1-ի հոդվածում`

ա) 1-ի նախադասությունում «կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ` սույն օրենքի մեջ համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելու միջոցով» բառակապակցությունն առաջարկում ենք փոխարինել «կառավարության առաջարկությամբ սահմանվում են օրենքով» բառերով:

բ) 2-րդ նախադասությունում «կատարվում են սույն օրենքի մեջ համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելու միջոցով» բառակապակցությունն առաջարկում ենք փոխարինել» կառավարության առաջարկությամբ սահմանվում են օրենքով» բառով:

գ) 3-րդ նախադասությունում «եւ/կամ» շաղկապներն առաջարկում ենք փոխարինել «եւ» կամ «կամ» շաղկապով:

դ) 5-րդ նախադասությունում «ներկայացմամբ» բառը առաջարկում ենք փոխարինել «առաջարկությամբ» բառով:

3.Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:




ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն







Կատարողներ` Մ. Հակոբյան

Ա. Մխիթարյան

Յու. Խալաթյան