ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայրենական Մեծ պատերազմի վետերանների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն
կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-584-06.04.2009-ՍՀ-010/0 ) վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանի, Սուքիաս Ավետիսյանի, Գագիկ Մելիքյանի, Էդուարդ Շարմազանովի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայրենական Մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գործող օրեն՟քի 4-րդ հոդվածի «գ» կետի եւ 8-րդ հոդվածում 2005 թվականի հոկտեմբերի 26-ի ՀՕ-200-ն օրենքով կատարված փոփոխության արդյունքում առաջացած հակասու՟թյան վերացմանը:

1. Ներկայացված Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին :

2. Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹ ՈՒ Ն

Կատարողներ` Ա.Դանիելյան

Ա.Գալստյան