ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-590-09.04.2009-ԳԲ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը :
1.Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2.Նախագծի վերնագրում «փոփոխություն» բառն անհրաժեշտ է փոխարինել «լրացում» բառով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախագծով կատարվում է լրացում, այլ ոչ թե փոփոխություն:
3.Ելնելով իրավական ակտերի տեխնիկայի կանոնների տրամաբանությունից, գտնում ենք, որ անհրաժեշտ է ոչ թե նոր խմբագրությամբ շարադրել 33-րդ հոդվածի 5-րդ մասի վերջին նախադասությունը, այլ վերոհիշյալ հոդվածի վերոհիշյալ նախադասությունում «այլ իրավական ակտերին» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ծրագրերին» բառերով:
4.Նախագծի 1-ին հոդվածն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39 հոդվածի 3-րդ մասի պահանջներին: Միաժամանակ, կարծում ենք, որ նախագծի նույն հոդվածում «նույն ժամկետով եւ նույն պայմաններով» բառակապակցությունը հստակեցման կարիք ունի:
Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ` Կ. Հարությունյան
Ա. Գալստյան