Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-595-15.04.2009-ՊԻ-010/0)
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վարդան Բոստանջյանի, Արա Նռանյանի, Ռուզաննա Առաքելյանի, Գոհարիկ Ենոքյանի եւ Սամվել Նիկոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը :
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.
1. Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ կետով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ. «4. Սույն հոդվածի համաձայն առեւտրի կամ հանրային սննդի օբյեկտներում կեղծ ապրանքներ իրացնողը կրում է պատասխանատվություն, եթե հաշիվ-ապրանքագրերով եւ համապատասխան այլ փաստաթղթերով հնարավոր չէ պարզել կեղծ ապրանքներ պատրաստողին»: Այս դրույթը հստակեցման կարիք ունի: Այսպես, անհասկանալի է, թե իրացնողը նշված դեպքում որ արարքի համար եւ ինչ հիմքով պետք է պատասխանատվություն կրի: Յուրաքանչյուր դեպքում իրացնողը պատասխանատվություն է կրում կեղծ ապրանքի իրացման համար: Կեղծ ապրանք պատրաստողին պարզելու դեպքում նա չի կարող ազատվել նույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված քրեական պատասխանատվությունից:
2. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասում «վերաբերյալ» բառից հետո ավելացնել «կամ այլ ապրանքային նշանի, սպասարկման նշանի, ֆիրմային անվանման խեղաթյուրված, աղավաղված կամ շփոթության աստիճանի նմանությամբ օգտագործելու միջոցով» բառերով: Նման արարք կատարողն` ըստ գործող օրենսգրքի, կ պատժվ ի տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
Մինչդեռ, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ ձ եռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագ իծ , որն առաջացնում է կամ կարող է առաջացնել շփոթ ություն այլ տնտեuվարող uուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների նկատմամբ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն :
Իսկ նույն օրենքի 36-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ա նբարեխիղճ մրցակցության գործողությունն առաջացնում է տուգանքի նշանակում` հինգ հարյուր հազար դրամի չափով:
Փաստորեն ստացվում է, որ նույն արարքի համար սահմանվում է պատասխանատվություն երկու տարբեր օրենքներով: Ուստի առաջարկում ենք այս մասով հստակեցնել դրույթը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`Մ. Հակոբյան
Ա. Մխիթարյան