ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
(փաստաթղթային կոդ` Կ-597-17.04.2009-ՍՀ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:
1.Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2.Նախագծի 4-րդ հոդվածում պարզ չէ թե ինչ՞ու դատական դեպարտամենտը` երեխայի որդեգրումը վերացնելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում, այդ վճռի մեկ օրինակը պետք է հանձնի երեխային, նկատի ունենալով այն հանգամանքը, որ այդ հոդվածով արդեն իսկ սահմանվում է դրույթ, ըստ որի այդ վճիռը հանձնվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին, կամ որդեգրողին: Այս պարագայում անհրաժեշտ է նկատի ունենալ, որ դա կկրի ավելի ֆորմալ բնույթ քանի որ երեխան չի կարող գիտակցել ոչ այդ վճռի իրավաբանական ուժը եւ ոչ էլ կարեւորությունը: Մասնավորապես, պարզ չէ, թե, օրինակ, 3 տարեկան երեխան ստանալով այդ վճռի օրինակը ինչպես պետք է վարվի այդ դատական ակտի հետ:
3.Նախագծի 5-րդ հոդվածի վերաբերյալ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5 հոդվածի պահանջների համաձայն` բացառապեu Հայաuտանի Հանրապետության oրենքներով են uահմանվում` ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու եւ պաշտպանելու պայմանները եւ կարգը, իսկ եթե հաշվի առնենք նաեւ հիմնավորմամբ ներկայացված պարզաբանումը, ապա խնամատար ծնողների իրավունքները եւ պարտականությունները պետք է սահմանվեն հիշյալ կարգով:
Նույն դիտողությունը վերաբերվում է նաեւ Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին պարբերությանը, ուստի առաջարկում ենք պարբերությունից հանել «կարգով» բառը:
4. Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում «վարձատրության» բառն անհրաժեշտ է փոխարինել «վարձատրությունը» բառով, իսկ «նպատակով տրվող դրամական միջոցների ֆինանսավորումն» բառերն անհրաժեշտ է հանել:
Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկա:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ` Կ. Հարությունյան
Դ. Թադեւոսյան