ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի
(փաստաթղթային կոդ` Կ-600-22.04.2009-ԱՀ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:
1.Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է օտարերկրյա պետություններին դիվանագիտական եւ ներկայացուցչական նպատակների համար հողամասեր եւ շենքեր տրամադրելու հարցը փոխադարձության սկզբունքով լուծելու, ինչպես նաեւ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց կողմից օտարերկրյա պետություններին եւ միջազգային կազմակերպություններին դիվանագիտական եւ ներկայացուցչական նպատակների համար հողի տրամադրման հարցերը կարգավորելու անհրաժեշտությամբ:
Նախագծով առաջարկվում է ինչպես պետության եւ համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերից օտարերկրյա պետություններին եւ միջազգային կազմակերպություններին դիվանագիտական եւ ներկայացուցչական նպատակների համար հողերի տրամադրում կառավարության որոշմամբ, այնպես էլ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող հողամասերը օտարերկրյա պետություններին եւ միջազգային կազմակերպություններին օտարելու դեպքում այդ պետություններին եւ միջազգային կազմակերպություններին ՀՀ կառավարության կողմից հող ձեռք բերելու թույլտվություն տալու մեխանիզմ:
3. Նախագծի 1-ին հոդվածում «2-րդ կետը» բառը անհրաժեշտ է փոխարինել «2-րդ մասը» բառով, նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:
Նախագծերի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկա:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարող` Կ. Հարությունյան
Ս.Յուզբաշյան
Դ. Թադեւոսյան