ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություներ եւ լրացում կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-602-27.04.2009-ՏՀ-010/0)
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր ի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում :
Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ Վարչության կողմիցկատարված փորձաքննության արդյունքները:
Ներկայացված Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Սույն Փաթեթն ուղղված է հանրապետությունում հարկային վարչարարության բարելավմանը, հարկային հսկողության արդյունավետության բարձրացմանը եւ հարկման ոլորտի փաստաթղթաշրջանառության կանոնակարգմանը:
Փ աթեթի վերաբերյալ անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ նկատառումները:
«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.
1. Նախագծի տեքստում խառնված է փոփոխման կամ լրացման ներկայացված հոդվածների հերթականությունը:
2. Նախագծի 2-րդ հոդվածի «կետով», 4-րդ հոդվածի «կետը» եւ 5-րդ հոդվածի «կետի» բառերն անհրաժեշտ է փոխարինել «մաս» բառի համապատասխան հոլովաձեւերով` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:
3. Նախագծի 7-րդ հոդվածը վերաբերվում է օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետին, սակայն հոդվածը կիսատ է թողնված: Անհրաժեշտ է նշել օրենքն ուժի մեջ մտնելու կոնկրետ ժամկետ կամ 7-րդ հոդվածը հանել նախագծից` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ պարբերության համաձայն:
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.
1. Նախագծով առաջարկվում է հարկերի հաշվարկման եւվճարման համար սահմանված կարգի ու հարկային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ընթացիկ հարկային հuկողություն իրականացնելու նպատակով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հարկ վճարողի մոտ նշանակել հարկային մարմնի ներկայացուցիչ (ներկայացուցիչներ): Ընդ որում, համաձայն նախագծի, հարկային մարմնի ղեկավարն է սահմանում հարկ վճարողի մոտ հսկողության իրականացման աշխատանքային ռեժիմը: Հաշվի առնելով հարկային մարմնի ներկայացուցչին վերապահվող իրավունքների եւպարտականությունների բավականաչափ լայն շրջանակը, կարծում ենք, որ նման դրույթ ն անհրաժեշտ է քննարկել հարկ վճարողի բնականոն տնտեսական գործունեություն խաթարումը բացառելու տեսանկյունից: Բացի այդ, նշված ինստիտուտի ներդրումն առանց վերահսկողական լուրջ մեխանիզմների ամրագրման իր մեջ որոշակի կոռուպցիոն ռիսկեր կարող է պարունակել:
2. Նախագծով սահմանվում է, որ «Հարկ վճարողը պարտավոր է հսկողության իրականացման ընթացքում ապահովել հարկային մարմնի ներկայացուցչի (ներկայացուցիչների) անարգել մուտքն իր գտնվելու եւ (կամ) կառավարման որոշումների ընդունման, oպերատիվ ֆինանuական ղեկավարման վայրեր, ինչպես նա եւ ապահովել ընթացիկ հսկողության իրականացման համար անհրաժեշտ պայմաններ (այդ թվում` հարկ վճարողի տեղեկատվական եւ ծրագրային համակարգերին հասանելիություն):»
Կարծում ենք, որ սահմանված գործառույթներից որոշներն ուղղակիորեն կապ չունեն տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ ընթացիկ հարկային հսկողության իրականացման հետ եւ, ավելին, կարող են հանգեցնել առեւտրային գաղտնիք պարունակող տեղեկատվության արտահոսքին:
3. Նախագծով սահմանվում են այն պահանջները, որոնց առկայության դեպքում կարող է հարկ վճարողի մոտ հսկողություն իրականացնելու նպատակով նշանակվել հարկային մարմնի ներկայացուցիչ:
Կարծում ենք, որպես պայման ` աշխատողների թվաքանակի ամրագրումը կարող է հանգեցնել « ստվերային » զբաղվածության ծավալմանը կամ աշխատողների արհեստական կրճատմանը` սահմանված չափաքանակը չգերազանցելու նպատակով: Միաժամանակ, ներկայացված պայմանների շարքում լուրջ հիմնավորման եւ առավել հստակ ձեւակերպման կարիք ունի «էական շեղում (տարբերություն)» արտահայտությունը, քանի որ ներկայացված տեսքով ամրագրման դեպքում հարկային մարմնի կողմից սուբյեկտիվ մոտեցումների դրսեւորման լայն հնարավորություններ են առաջանում: Պետք է նշել, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22.1 հոդվածով սահմանված է, թե որն է համարվում տվյալ հոդվածի կիրառման իմաստով էական շեղում: Այս առումով, առաջարկվում է նշված հոդվածների միջեւ ապահովել համապատասխանություն:
4. Նախագծի 4-րդ հոդվածը վերաբերվում է օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետին, որի «2009 թվականի հունվարի 1-ից» բառերը հստակեցման եւ շտկման կարիք ունեն:
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.
1. Նախագծի 2-րդ հոդվածի «ենթակետերով» բառն անհրաժեշտ է փոխարինել «կետերով» բառով` հիմք ընդունելով «Իրավական կատերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:
2. Նախագծի 10-րդ հոդվածը վերաբերվում է օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետին, սակայն հոդվածը կիսատ է թողնված: Անհրաժեշտ է նշել օրենքն ուժի մեջ մտնելու կոնկրետ ժամկետ կամ 7-րդ հոդվածը հանել նախագծից` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ պարբերության համաձայն:
Նախագծերի Փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅ
ՈՒ
Ն
Կատարողներ` Գ. Կիրակոսյան
Մ. Հակոբյան
Ա. Մխիթարյան