ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի
(փաստաթղթային կոդ` Պ-604-28.04.2009-ՍՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանի, Սուքիաս Ավետիսյանի, Լյովա Խաչատրյանի, Գագիկ Մելիքյանի, Էդուարդ Շարմազանովի եւ Տաճատ Վարդապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

1.Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամին խնամակալ ճանաչված անձի խնամելու ժամանակահատվածը հաշվառել որպես ապահովագրական ստաժ:

3 Հարկ ենք համարում նշել, որ «Բժշկական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչները եւ հաշմանդամության խմբերի սահմանափակ չափանիշները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի թիվ 780-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ գլխի 4-րդ մասի պահանջների համաձայն` օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումները բնութագրող տարբեր որակական եւ քանակական ցուցանիշների համալիր գնահատումը նախատեuում է առավելապեu խանգարման չորu աuտիճան` որից 3-րդ աuտիճանը` ֆունկցիայի արտահայտված խանգարումներն են, իսկ 4-րդ աuտիճանը` ֆունկցիայի խիuտ արտահայտված խանգարումները: Այստեղից հարց է առաջանում, արդյոք այս աստիճանները արդեն իսկ նախատեսված չեն հաշմանդամության համապատասխան խմբերում եւ արդյոք կարիք կա հատվածաբար հիշատակել դրանք օրենքում:Միեւնույն ժամանակ հարց է առաջանում` եթե առաջարկվող նախագծով փաստորեն նախատեսվում է 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամին խնամակալ ճանաչված անձի խնամելու ժամանակահատվածը հաշվառել որպես ապահովագրական ստաժ, ապա այդ դեպքում ավելի ծանր` այսինքն 4-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամին խնամակալ ճանաչված անձի խնամելու ժամանակահատվածը ինչ՞ու չի կարող համարվել ապահովագրական ստաժ:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Կ. Հարությունյան

Յու. Խալաթյան