ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
(փաստաթղթային կոդ`
Պ-607-29.04.2009-ՖՎ-010/0
)
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Գագիկ Մինասյանի, Սամվել Նիկոյանի, Մկրտիչ Մինասյանի, Արեգ Ղուկասյանի, Գագիկ Մելիքյանի, Արա Բաբլոյանի, Սուքիաս Ավետիսյանի, Ռա ֆիկ Գրիգորյանի, Միշա Ստեփանյանի, Վարդան Բոստանջյանի եւ Մարտին Սարգսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Նախագծով նախատեսվում է հանել «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքի 1-ին հոդվածով սահմանված այն ցուցանիշներից մեկը, որի համաձայն` խոշոր կազմակերպություն է համարվում նախորդ տարեւերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը 500 միլիոն դրամը գերազանցող կազմակերպությունը:
Ներկայացված Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարող` Գ.Կիրակոսյան