Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքների նախագծերի
փաթեթի
(փաստաթղթային կոդ` Պ-613-06.05.2009-ԱՌ-010/0
)
վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արա Բաբլոյանի, Արեւիկ Պետրոսյանի, Մկրտիչ Մինասյանի, Արմեն Մարտիրոսյանի, Ռուբիկ Հարությունյանի, Կարեն Ավագյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի
փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:
1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին
եւ միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխանության
տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
2. Նախագծերի փաթեթի ընդունումը, ըստ հեղինակների, պայ՟մա՟նա՟վոր՟ված է հոգեկան առողջության բնագավառի իրավական դաշտի բարելավման անհրաժեշտւթյամբ եւ հոգեկան առողջության ծառայությունների կազմակերպման ոլորտում առկա համակարգի օրենսդրական կարգավորման պահանջներով, ինչպես նաեւ հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ կատարվող աշխատանքների շարունակականության ապա՟հովման միտումով:
3. Նախագծերի փաթեթի վերաբերյալ
դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`
Ա. Դանիելյան
Ս. Յուզբաշյան