Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
(փաստաթղթային կոդ` Կ-615-07.05.2009-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քաղաքացիական ծառայության մասին» Հայստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ առկա են  հետեւյալ դիտողությունները եւ առաջարկությունները

Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ կետով առաջարկվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ. «2. Առանձին դեպքերում քաղաքացիական ծառայության խորհուրդը հաշվի առնելով մարմնի ղեկավարի պատճառաբանված գրավոր առաջարկությունը կարող է տվյալ մարմնի քաղա՟քաց՟իական ծառայության բարձրագույն խմբի կամ գլխավոր խմբի առաջին ենթախմբի պաշտոնի համար սահմանել աշխատանքային uտաժի եւ փորձի այլ չափանիշեր:»: «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի10-րդ հոդվածի 1-ին մասն իր հերթին թվարկում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերում ընդգրկված աշխատանքային ստաժի եւ փորձի առնվազն ներկայացվող չափանիշերը: «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագիրը կարող է փոփոխվել, եթե դա տվյալ պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար չի առաջացնում այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստման արդյունքում»: Անհասկանալի է, թե ինչպես է հնարավոր վերապատրաստման արդյունքում ձեռք բերել աշխտանքային ստաժ: Առաջարկում ենք քննարկել եւ վերախմբագրել նախատեսվող փոփոխությունը:

Բացի այդ, «առանձին դեպքերում» արտահայտությունը հստակեցման կարիք ունի, քանի որ անհասկանալի է թե ով, երբ ու ինչ կարգով է սահմանում դրանք եւ որոնք են այդ առանձին դեպքերը: Առավել եւս, որ արդեն սահմանված է «մարմնի ղեկավարի պատճառաբանված գրավոր առաջարկություն»-ը:

Նախագծի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ եւ 11-րդ հոդվածի բոլոր` «կետը», «կետի» «կետով» եւ «կետերի» բառերն անհրաժեշտ է փոխարինել «մաս» բառի համապատասխան հոլովաձեւերով, իսկ 11-րդ հոդվածի 2-րդ մասը վերախմբագրել` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխանեցնելու համար:

Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, որի «առաջատար» բառից հետո անհրաժեշտ էավելացնել «թափուր» բառը:

Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասով առաջարկվում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ` հետեւյալ բովանդակությամբ. «Առաջատար պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ կարող է հայտարարվել փակ կամ բաց մրցույթ: Փակ մրցույթ անցկացնելու մասին տեղեկությունը հրապարակվում է  համապատասխան մարմնում՝ տեսանելի ցուցանակի վրա, մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան յոթ օր առաջ»:

Կարծում ենք, որ փակ կամ բաց մրցույթ անցկացնելը առաջատար պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին նման հայեցողական լիազորություն վերապահելն ինքնին խնդրահարույց է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի «զ» կետով ամրագրված քաղաքացիների համար քաղաքացիական ծառայության հավասար մատչելիության ապահովման սկզբունքի իրացման տեսանկյունից:

Միաժամանակ, Նախագծի հիմնավորման մեջ հղում է արված «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքին, որի 13-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Փակ մրցույթին կարող են մասնակցել տվյալ թափուր պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջներին համապատասխանող` Աշխատակազմում պետական ծառայողները» եւ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքին, որի 26-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է. «Ներքին մրցույթին մաuնակցել կարող են միայն այն դիվանագետները, ովքեր ունեն տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ դիվանագիտական աuտիճան»:

Այսինքն` «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում նախագծով առաջարկվող փոփոխությունն ու նախագծի հիմնավորումը էապես տարբերվում ենվերոնշյալՀՀ օրենքների համապատասխան դրույթներից. մասնավորապես` Նախագծով նախատեսվում է «փակ» մրցույթ միայն առաջատար պաշտոններում` այն էլ տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ, մինչդեռ, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» եւ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքները, բաց (արտաքին) մրցույթների անցկացումը նախատեսում են միայն կրտսեր պաշտոնների համար:

Բացի այդ, վերոնշյալ լրացումը փակ մրցույթ անցկացնելու մասին տեղեկությունը հրապարակման ժամկետ է սահմանում` «մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան յոթ օր առաջ»: Նախագծի նույն հոդվածի 6-րդ մասը սահմանում է` «Համակարգչում զետեղված հարցաշարը բաց մրցույթ անցկացնելու դեպքում հրապարակվում է մրցույթն անցկացնելուց առնվազն մեկ  ամիu առաջ, իսկ փակ մրցույթ անցկացնելու դեպքում՝ տեսանելի ցուցանակի վրա` փակ մրցույթ անցկացնելու մասին տեղեկությունը հրապարակելու պահից»: Մեր կարծիքով արդարացի չէ բաց եւ փակ մրցույթների անցկացնելու մասին տեղեկության եւ հարցաշարերի հրապարակման ժամկետների սահմանված տարբերությունը: Առաջարկում ենք փակ մրցույթի անցկացման մասինտեղեկության եւ հարցաշարերի հրապարակման ժամկետները երկարաձգել, հաշվի առնելով այն փաստը, որ փակ մրցույթին կարող են մասնակցել միայն տվյալ «մարմնի աշխատողները», որոնք, ամենայն հավանականությամբ, մրցույթին նախապատրաստվելը պետք է զուգորդեն իրենց աշխատանքային ուղղակի պարտականությունների կատարման հետ: Առավել եւս, որ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը եւ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը` փակ (ներքին) մրցույթների հայտարարման համար նախատեսում են «մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիu առաջ» ժամկետը:

Ընդհանուր առմամբ, «փակ մրցույթի» գաղափարն ինքնին ենթադրում է քաղաքացիների քաղաքացիական ծառայության ընդունվելու իրավունքի սահմանափակում: Ուստի առաջարկում ենք քննարկել քաղաքացիական ծառայության համակարգում թափուր պաշտոն զբաղեցնելու համար փակ մրցույթների կազմակերպման իրավաչափության հարցը` ՀՀ Սահմանադրության 30.2 հոդվածին համապատասխանության տեսանկյունից, առավել եւս, որ ՀՀ Ազգային ժողովում պաշտոնական շրջանառության մեջ է գտնվում «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծ /փաստաթղթային կոդ Պ-596-16.04.2009-ՊԻ-010/0/, որով ընդհանրապես փակ մրցույթ չի նախատեսվում:

Նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ մասով, առաջարկվում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ, հետեւյալ բովանդակությամբ. «Փակ մրցույթին կարող են մասնակցել տվյալ առաջատար թափուր պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող համապատասխան մարմնի բոլոր աշխատողները»: «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն քաղաքացիական ծառայություն ընդգրկող մարմինները, բացի քաղաքացիական ծառայության պաշտոններից, իրենց համակարգում ընգրկում են նաեւ հայեցողական եւ քաղաքական պաշտոններ, ինչպես նաեւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց: Մինչդեռ, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Փակ մրցույթին կարող են մասնակցել տվյալ թափուր պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջներին համապատասխանող` Աշխատակազմում պետական ծառայողները»,«Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Ներքին մրցույթին մաuնակցել կարող են միայն այն դիվանագետները, ովքեր ունեն տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ դիվանագիտական աuտիճան»:

Ուստի առաջարկում ենք եզրակացության 5-րդ կետով նախատեսված առաջարկությունների համատեքստում վերախմբագրել առաջարկվող լրացումը:

Նախագծի 4-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսվող լրացումն առաջարկում ենք շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված ունակությունների ստուգման մասնագիտական հարցեր»:

Նախագծի 4-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսվում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի 2-4-րդ պարբերությունները շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով՝ մասնագիտական գիտելիքները եւ ունակությունները, գործնական կարողությունները եւ կառավարչական հմտությունները ստուգելու նպա՟տա՟կով:

Հարցատոմսի յուրաքանչյուր հարցին պատասխանելուց հետո հանձնա՟ժողովի յուրաքանչյուր անդամ մասնակցի պատասխանը գնահատում է առա՟վելագույնը 10 միավորով: Հարցազրույցն ավարտելուց հետո հրապարակվում է մասնակցի հավաքած միավորների ընդհանուր քանակը եւ դրա տոկոսային արտահայտությունը:

Մրցույթի հաղթող է ճանաչվում հարցազրույցի փուլում առնվազն յոթանասունհինգ տոկոս ստացած այն մասնակիցը, որի՝ թեստավորման եւ հարցազրույցի փուլերի արդյունքներում ստացած տոկոսների հանրագումարը առավելագույնն է: Հավասար առավելագույն հանրագումար ունեցող մասնակիցների հետ հարցազրույցի արդյունքները հրապարակելուց անմիջապես հետո անցկացվում է լրացուցիչ հարցազրույց, որի արդյունքում մրցութային հանձնաժողովը լրացուցիչ հարցազրույցի յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է քվեարկություն: Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ: Լրացուցիչ հարցազրույցի արդյունքում մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, ով քվեարկության արդյունքում հավաքել է մրցութային հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները: Ձայների հավասարության դեպքում մրցութային հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է»:

«Կառավարչական հմտությունները» ստուգելու գաղափարն առաջարկում ենք քննարկել, քանի որ,օրինակ` առաջատար պաշտոնի հավակնողի համար անհասկանալի է նման հմտություններին տիրապետելու պարտադիր լինելը:

«Լրացուցիչ հարցազրույց» հասկացությունը հստակեցման կարիք ունի, քանի որ «քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում նման հարցազրույց նախատեսված չէ եւ անհասկանալի, թե ինչ կարգով է այն ընթանալու:

Նախագծի 4-րդ հոդվածի 8-րդ մասը նախատեսում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ Օրենքի 14-րդ հոդվածի 9.1-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «ուuումնաuիրելով մաuնակցի կողմից տրված պատաuխանները, դրանց վերաբերյալ` մրցութային հանձնաժողովի գնահատականները (դրանց ճիշտ կամ uխալ լինելը), դրանք համադրելով քվեարկության արդյունքների հետ եւ»: Կարծում ենք, որ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից` մասնակցի կամ մրցութային հանձնաժողովի անդամի ներկայացրած գրավոր բողոքի քննության հիմքում պետք է ընկած լինեն մասնակցի առջեւ դրված խնդիրների լուծման մակարդակը: Հակառակ դեպքում ստացվում է, որ քաղաքացիական ծառայության խորհուրդը համապատասխան բողոքիառկայության դեպքում քննարկում է կոնկրետ մասնակցի` մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելու հարցը: Այսինքն` քննարկման առարկա կարող է դառնալ, օրինակ` միայն քվեարկության կարգը: Առաջարկում ենք քննարկել վերոնշյալ դրույթը:

Նախագծի 4-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսվում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը լրացնել նոր 11.1-րդ մասով. «11.1 Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավակնորդների համար քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից սահմանված կարգով առնվազն երեք ամիսը մեկ անգամ անցկացվում է թեստավորում: Թեստավորումն անցկացնում է քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից ստեղծվող թեստավորման հանձնաժողովը»: Նկատի ունենալով, որ «թեստավորման հանձնաժողով»-ը որպես այդպիսին, քաղաքացիական ծառայության բնագավառում հանդիսանում է միանգամայն նոր եւ իր բնույթով կարեւոր ինստիտուտ, առաջարկում ենք Նախագծի համապատասխան հոդվածում սահմանել նաեւ դրա ձեւավորման եւ գործունեության կարգի վերաբերյալ հիմնական դրույթները:

Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը լրացնել նոր 3.1-րդ մասով.«3.1  Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոնում առանց մրցույթի նշանակվում է քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեց՟նելու գործող հավաստագիր ունեցող անձը: Նման հավաստագիր ունեցող քաղաքացիների ցանկը վարում է քաղաքացիական ծառայության խորհուրդը: Յուրաքանչյուր թեստավորումից հետո հավաստագիր ստացած քաղաքացիների ցանկը քաղաքացիական ծառայության խորհուրդը երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է համապատասխան մարմինների աշխատակազմերի ղեկավարներին»: Մեր կարծիքով անհարաժեշտ է հստակեցնել թե սահմանված ցանկից առաջնահերթության ինչ կարգով է ընտրվում եւ նշանակվում հավաստագիր ունեցող քաղաքացին: Անհրաժեշտ է հտակեցնել նաեւ քաղաքացիաան ծառայության խորհրդի կողմից նշված ցանկի` համապատասխան մարմինների աշխատակազմերի ղեկավարներին տրամադրման կարգն ու ժամկետները: Պարզ չէ նաեւ, թե հավաստագիր ստացած քաղաքացին կարող է արդյոք ինքնուրույն դիմել համապատասխան մարմին քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու համար, թե ոչ:

Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասով առաջարկվում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 11-րդ մասում կատարել փոփոխություն, որի արդյունքում ստացվում է. «Թեստերը կազմում, հարցազրույցն անցկացնում եւ արդյունքները գնահատում է ատեստավորման հանձնաժողովը` սույն օրենքի 14-րդ հոդվածով` թեստեր կազմելու, լրացուցիչ հարցազրույց անցկացնելու եւ արդյունքները գնահատելու համար, սահմանված կարգով»: Կարծում ենք, որ տվյալ լրացման անհրաժեշտությունը բացակայում է:

Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ եւ 3-րդ մասերի առաջին նախադասություններում «գրանցվում են» բառերը փոխարինել «կարող են գրանցվել» բառերով: Առաջարկում ենք հստակեցնել, թե որ դեպքումկարող են քաղաքացիները չգրանցվել կադրերի կարճաժամկետ կամ երկարաժամկետ ռեզերվներում` նույն` 21-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջարկվում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի գ/ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի այն մասնակիցները, ովքեր թեստավորման փուլում ստացել են առնվազն իննսուն տոկոս, իսկ հարցազրույցի փուլում` առնվազն յոթանասունհինգ տոկոս.»: Առաջարկում ենք նախադասության վերջում միջակետի փոխարեն դնել ստորակետ եւ շարունակել` «սակայն պաշտոնի չեն նշանակվել»:

Նախագծի 9-րդ հոդվածը սահմանում է` «Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին պարբերությունում «uույն oրենքի 12.2-րդ հոդվածով uահմանված կարգով» բառերը փոխարինել «քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից սահմանված արտամրցութային կարգով» բառերով: Առաջարկում ենք համապատասխան մարմնի վերակազմակերպման եւ կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) հետեւանքով քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում առաջացած նոր պաշտոնների զբաղեցման արտամրցույթային կարգը սահմանել օրենքով:

Նախագծի 9-րդ հոդվածը նախատեսում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունում սահմանված «նախատեսված մրցույթով» բառերը փոխարինել «նախատեսված բաց մրցույթով» բառերով: Այս դրույթը հակասում է Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասին, համաձայն որի` «Առաջատար պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ կարող է հայտարարվել փակ կամ բաց մրցույթ»: Առաջարկում ենք քննարկել վերոնշյալ դրույթը:

Նախագծի 10-րդ հոդվածով առաջարկվում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի իբ/ ենթակետում կատարել փոփոխություն, որի արդյունքում ստացվում է. «Քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են`... իբ/ սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված արտամրցութային կարգով քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնին նշանակելը»: Այս դրույթն առաջարկում ենք հստակեցնել, քանի որ պարզ չէ, թե քաղաքացիական ծառայողին արտամրցութային կարգով քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնին նշանակելուց հետո, որ դեպքում կարող են նրան ազատել աշխատանքից:

Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն որի` «...Հ այաuտանի Հանրապետության նախարարության, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի բարձրագույն խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի կամ ատեuտավորման դեպքում` նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացուցիչներ»:

Մեր կարծիքով, տվյալ դրույթը չի համապատասխանում Նախագծի նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությանը, ըստ որի հանձնաժողովը պետք է բաղկացած լինի 6 անդամից: Նույն մասն արդեն հստակ սահմանում է թե ովքեր պետք է ընդգրկվեն հանձնաժողովի կազմում: Եվ ՀՀ վարչապետի ներկայացուցիչ ավելանալու դեպքում` վերջինս կդառնա հանձնաժողովի 7-րդ անդամ: Այս առումով առաջարկում ենք հստակեցնել դրույթը:

Նախագծի վերաբերյալ առկա են խմբագրական եւ տեխնիկական բնույթի այլ թերություններ, որոնք կարելի է քննարկել աշխատանքային կարգով:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`Մ. Հակոբյան

Ք. Գեովշանյան

Ա. Մխիթարյան