ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
 (փաստաթղթային կոդ Պ-622-13.05.2009-ԳԲ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

1. Նախագծի 1-ին հոդվածը խմբագրման կարիք ունի, նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները որոնց համաձայն` օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, «Հայաստանի Հանրապետության» բառերը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը (այսուհետ` ընդունման օր), թիվը եւ «օրենք» բառը:

Միեւնույն ժամանակ հայտնում ենք, որ 1-ին հոդվածում «հոդվածից» բառն անհրաժեշտ է փոխարինել «հոդվածի 15-րդ պարբերությունից» բառերով:

2. Նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը վերաբերում է որսի եւ որսի ռեսուրսի օգտագործման օբյեկտներին, ուստի առաջարկում ենք, նախագծի 2-րդ հոդվածով կատարվող փոփոխությունը կատարել լրացուցիչ 5.1 հոդվածով:

3. Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածներում «բովանդակությամբ» բառն անհրաժեշտ է փոխարինել «խմբագրությամբ» բառով, նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջները, որոնց համաձայն` իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին`բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մաuեր, կետեր, պարբերություններ կամ նախադաuություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Կ Հարությունյան

Յու. Խալաթյան