ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ Պ-627-19.05.2009-ՏՀ-010/0) վերաբերյալ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տ. Արզաքանցյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:
Նախագ ի ծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:
1. Նախագծի վերնագիրն առաջարկում ենք շարադրել հետեւյալ կերպ. «ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»:
2. Նախագիծն ամբողջությամբ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-41, 43, 46-րդ հոդվածների պահանջներին եւ իրավական տեխնիկայի կանոններին համապատասխանեցման կարիք ունի:
3. Նախագծով առաջարկվող հարկային արտոնությունների տրամադրման արդյունքում որոշակիորեն կնվազեն համայնքների բյուջեների եկամուտները եւ, համաձայն « Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կի՟՟րարկ՟ման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» ՀՀ օրենքի, պետական բյուջեից փոխհատուցման խնդիր կառաջանա:
Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅ
ԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարող` Գ. Կիրակոսյան