ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընտրված հանրային եւ բնակարանային շինարարության կառուցապատման ծրագրերի համաֆինանսավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ Կ-638-03.06.2009-ՏՀ-010/0) վերաբերյալ

ՀՀ Կառավարության կողմից որպես օրենսդրական նախաձեռնություն ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընտրված հանրային եւ բնակարանային շինարարության կառուցապատման ծրագրերի համաֆինանսավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից, անհրաժեշտ է նշել, որ Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետությանբյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում:

2. Նախագիծը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության կարիք ունի:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Գ. Կիրակոսյան

Կ. Հարությունյան