Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի նախագծի
(փաստաթղթային կոդ` Կ-639-05.06.2009-ՊԱ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին եւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում, մասնավորապես` այն համահունչ է ԱՊՀ-ի 1992 թվականի « Անկախ Պետությունների Համագործակցության մաuնակից պետությունների միջեւ զինծառայողների, զինվորական ծառայությունից զորացրված անձանց եւ նրանց ընտանիքների անդամների uոցիալական ու իրավական երաշխիքների մաuին Համաձայնագրին»:
Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետով առաջարկվում է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում ««թողնելու» բառից հետո լրացնել «կամ օրենքով սահմանված կարգով ապացուցված ինքնախեղման, կամ դիտավորությամբ իր առողջական վիճակն այլ եղանակով վատթարացրած զինծառայողի բուժման մեջ գտնվելու» բառերը»: Առաջարկում ենք վերոնշյալ լրացումն ընդգրկել ոչ թե 3-րդ կետում, այլ 6-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր «4-րդ» կետով:
Նախագծի 1-ին հոդվածի ««Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3-ը հուլիսի 2002 թվական, ՀՕ-380, այսուհետ` Օրենք)» բառերն անհրաժեշտ է վերախմբագրել`«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Իրավական ակտերի անվանման հիշատակումը» վերնագրով 39 հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությանը համապատասխանեցնելու նպատակով, համաձայն որի` «Oրենքի լրիվ անվանումը հիշատակելիu հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են oրենքի վերնագիրը, «Հայաuտանի Հանրապետության» բառերը, oրենքի ընդունման տարին, ամիuը (տառերով), ամuաթիվը (այuուհետ` ընդունման oր), թիվը եւ «oրենք» բառը»:
Միաժամանակ Նախագծի տեքստը առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի, 40-րդ հոդվածիեւ 41-րդ հոդվածի3-րդ մասի պահանջներին:
Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅ
ՈՒ
Ն
Կատարողներ` Մ. Հակոբյան
Ա. Քոչարյան