ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-641-05.06.2009-ՄԻ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորներ Արեւիկ Պետրոսյանի, Արա Բաբլոյանի, Մխիթար Մնացականյանի, Էռնեստ Սողոմոնյանի եւ Մկրտիչ Մինասյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծի փաթեթ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:
1.Նախագծի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Նախագծի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
3. Նախագծի փաթեթը համապատասխանում է միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին, մասնավորապես` այն բխում է ՄԱԿ-ի 1989 թվականի «Երեխայի իրավունքների մասին» Կոնվենցիայի ինչպես նաեւ Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիային կից 2000 թվականի «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության եւ մանկական պոռնոգրաֆիայի մասին» կամընտիր Արձանագրության դրույթներից:
4. Քանի որ, «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման ամսաթիվն է 1996 թվականի մայիսի 29-ը, ուստի առաջարկում ենք «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածի «31» թիվը փոխարինել «29» թվով:
Նախագծի փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ` Կ. Հարությունյան
Ա. Քոչարյան