Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին» եւ «Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-652-23.06.2009-ՊԱ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին» եւ «Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:
1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
3. Նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
I. «Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.
Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել.
1. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասում որպես ռազմատրանսպորտային պարտավորության սուբյեկտ սահմանվում են նաեւ անհատ ձեռնարկատերերը: Մինչդեռ, նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ օրենքի գործողությունը չի տարածվում «... օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձնաց վրա»: Առաջարկում ենք քննարկել եւ հստակեցնել վերոնշյալ դրույթները` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ օրենսդրությամբ անհատ ձեռնարկատիրությամբ կարող են զբաղվել նաեւ օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք:
2. Նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է. «Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն իրականացնող կազմակերպությունները զննություն անցած տրանսպորտային միջոցների եւ դրանց տեխնիկական վիճակի վերաբերյալ տվյալները յուրաքանչյուր կիսամյակի ավարտից՝ հետո մեկամսյա ժամկետում, փոխանցում են համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատներ»: Այս դրույթը տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի վերաբերյալ տվյալներ տրամադրելու ժամկետի առումով անհրաժեշտ է համապատասխանեցնել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի պահանջներին, ըստ որի տարբեր տրանսպորտային միջոցների տեխնիկական զննման համար սահմանված են տարբեր ժամկետներ:
Նախագծում առկա են հակասություններ օրենսդրական տեխնիկայի կանոնների վերաբերյալ.
1. Նախագիծն անրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի, 41-րդ հոդվածի, 45-րդ հոդվածի 2-րդ մասի եւ37-րդ հոդվածի պահանջներին:
2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում « սույն հոդվածի» բառերից հետո անհրաժեշտ է ավելացնել «1-ին մասի» բառերը:
3. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի վերջի «ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններ» բառակապակցությունն առաջարկում ենք ներառել Նախագծի 2-րդ հոդվածում:
4. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում «սույն օրենքի 2-րդ հոդվածի» բառերից հետո անհրաժեշտ է ավելացնել «1-ին մասի» բառերը:
5. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ոստիկանության» բառերից առաջ անհրաժեշտ է ավելացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը:
6. Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է. «Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված միջոցառումներին ներգրավված տրանսպորտային միջոցների տեխնիկական անսարքությունների ու շահագործմանը ոչ պիտանի լինելու համար պատասխանատվությունը կրում է պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմինը եւ ներգրավված տրանսպորտային միջոցները ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին վերադարձվում են տեխնիկապես սարքին ու շահագործման համար պիտանի վիճակում»: Նշենք, որ դրույթի «միջոցառումներ»-ը նախատեսված են ոչ թե Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասով, այլ Նախագծի 1-ին հոդվածով: Բացի այդ 8-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից ստացվում է, որ տրանսպորտային միջոցների տեխնիկական անսարքությունների ու շահագործմանը ոչ պիտանի լինելու համար պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմինը կրում է պատասխանատվություն եւ տրանսպորտային միջոցները վերադարձնում էսարքին ու շահագործման համար պիտանի վիճակում անկախ այն հանգամանքից, թե «ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններն» ինչ վիճակում ենդրանք տրամադրել իրենց: Այս առումով առաջարկում ենք վերախմբագրել դրույթը:
7. Նախագծի 9-րդ հոդվածի «օրենքով» բառն անհրաժեշտ է փոխարինել «ՀՀ օրենսդրությամբ» բառերով կամ նշել, թե կոնկրետ որ օրենքի մասին է խոսքը:
II. «Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (այսուհետ` Նախագիծ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.
Ներկայացված նախագիծը Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
Նախագծում առկա են հակասություններ օրենսդրական տեխնիկայի կանոնների վերաբերյալ.
1. Նախագիծն անհրաժեշտ էհամապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի, 41-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ պարբերության եւ 70-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին:
2.Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվում է «Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի «օրենքով» բառն անհրաժեշտ է փոխարինել «ՀՀ օրենսդրությամբ» բառերով կամ նշել, թե կոնկրետ որ օրենքի մասին է խոսքը:
Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ` Մ. Հակոբյան
Ա. Քոչարյան