ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում
կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
(փաստաթղթային կոդ` Պ-655-30.06.2009-ԱՄ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Օրենքի նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:
1.Ներկայացված Օրենքի նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2.Օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության տեսանկյունից որեւէ խնդիր չի առաջացնում:
3.Օրենքի նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում: Օրենքի նախագիծը համահունչ է Անկախ Պետությունների Համագործակցության անդամ-պետությունների 1992 թվականի «Բնակչության առողջության պահպանության բնագվառում համագործակցության մասին» Համաձայնագրի դրույթներին:
4.Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
5.Օրենքի նախագծում օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել.
ա) «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման oր է համարվում ՀՀ Ազգային ժողովի կողմից վերջնական խմբագրությամբ ընդունվելու oրը:
Քանի որ, «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման օր է համարվում 1998 թվականի հոկտեմբերի 27-ը, այլ ոչ թե նոյեմբերի 26-ը, ուստի առաջարկում ենք Օրենքի նախագծի 1-ին հոդվածում «նոյեմբերի 26-ի» բառերը փոխարինել «հոկտեմբերի 27-ի» բառերով:
բ) Օրենքի նախագծի 1-ին հոդվածի առաջին պարբերության մեջ «հոդվածի վերջը» բառերը առաջարկում ենք փոխարինել «հոդվածը» բառով:
Միաժամանակ Օրենքի նախագծի 1-ին հոդվածը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխանեցման եւ հստակեցման կարիք ունի:
գ)Օրենքի նախագծում «ա» կետից մինչեւ «ժգ» կետը թվարկված են հայերեն փոքրատառերով, սակայն տեքստից բաժանվում են «/» նշանով, մինչդեռ, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության վերջին նախադասությամբ ամրագրված է, որ` «հոդվածի ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքuտից բաժանվում են միջակետով», ուստի առաջարկում ենք Օրենքի նախագծի1-ին հոդվածի «ա/» կետից մինչեւ «ժգ/» կետերը համապատասխանեցնել վերոգրյալ դրույթի պահանջին:
դ) Օրենքի նախագծի 1-ին հոդվածի «թ/» ենթակետով սահմանվում է «հիմնական դեղերի ֆիզիկական եւ տնտեսականմատչելիության ապահովման ուղղությամբ նախատեսվող աշխատանքները» նախադասությունը հստակեցման կարիք ունի«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերին համապատասխանեցման տեսանկյունից, եւ այդ իմաստով առաջարկում ենք հիշյալ դրույթը վերախմբագրել:
Օրենքի նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`Ա.Դանիելյան
Ա. Քոչարյան