ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակի (փաստաթղթային կոդ` Պ-623-14.05.2009,06.07.2009-ԳԿ-010/ 0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զանգվածայինլրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքումփոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (14.05.2009թ.) լրամշակված տարբերակը (այսուհետ նաեւ` Նախագծերի փաթեթ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

1. Ներկայացված Նախագիծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

3. Նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

I. «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ`Օրենքի նախագիծ) վերաբերյալ

ա) Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից առաջարկում ենք Օրենքի նախագիծը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին:

բ) Առաջարկում ենք Օրենքի նախագծի վերնագրից հանել «փոփոխություն» բառը` այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին, քանի որ նախագծում առկա հոդվածներով որեւէ փոփոխություն չի նախատեսվում:

գ)Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետով առաջարկվում է Օրենքը լրացնել 4.1-րդ հոդվածով, որի 2-րդ մասով առաջարկվում է սահմանել` «2. իր մասնագիտական օրինական գործունեությունն իրականացնելիս լրագրողի վկայականով այցելել տարերային եւ այլ աղետների, վթարների, արտակարգ իրավիճակ հայտարարված վայրեր, արգելանոցներ, զանգվածային անկարգությունների ու քաղաքացիների զանգվածային կուտակումների հատուկ պահպանվող վայրեր, հանցագործության դեպքի վայր, դատավարությունների, հատուկ թույլտվությամբ` հատուկ պահպանության վայրեր, անարգել մուտք եւ ելք ունենալ ձերբակալվածներին պահելու վայրեր եւ կալանավորներին պահելու վայր ու պատիժը կատարելու վայր, ինչպես նաեւ ներկա գտնվել ժողովների, հանրահավաքների, երթերի, ցույցերի եւ այլ հավաքների»:

Հարկ է նշել, որ հիշյալ դրույթի բովանդակությունից բխում է, որ լրագրողներին իրավունք է վերապահվում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս լրագրողական վկայականով` ինչպես անարգել մուտք գործել տարբեր վայրեր, այնպես էլ մասնակցել նաեւ դատական քննության ընթացքին:

Մինչդեռ, ՀՀ Սահմանադրության19-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` հանրության բարքերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, դատավարության մասնակիցների անձնական կյանքի կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով լրատվության միջոցների եւ հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը դատական քննության ընթացքում կամ դրա մի մասում կարող է արգելվել:

Ավելին, hաշվի առնելով հարցի կարգավորման արդիականությունն ու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ գոյություն ունեցող հակասական մոտեցումները լրատվական գործունեության հետ առնչվող կարգավորումներին, որպես լրատվամիջոցների կարեւորագույն հիմնախնդիր, սույն նախագծի շրջանակներում առաջարկում ենք հայեցակարգային տեսանկյունից քննարկել լրագրողական էթիկայի հիմնադրույթների (կանոնների) ընդունման հարցը:

Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետի առաջարկությունը այն մասին որ լրագրողն օրենքով սահմանված կարգով իրավունք ունի ստանալ պետական, ծառայողական... փաստաթղթեր եւ նյութեր, դրանցից կատարել քաղվածքներ եւ պատճեներ, մեր կարծիքով հստակեցման կարիք ունի, քանզիդրանք ստանալու մեխանիզմներ օրենքով նախատեսված չեն:

Քննարկման ենթակա է նաեւ Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի առաջարկը, որը վերաբերում է թաքնված գրառումների կատարմանը` անձանց նույնականացումը կանխելու համար:

Այս մոտեցումը մեր կարծիքով նույնպես վիճահարույց է:

II. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Օրենքի նախագիծ) վերաբերյալ

ա) Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից առաջարկում ենք Օրենքի նախագիծը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Օրենքի նախագիծը զերծ չէ նաեւ խմբագրական թերություններից, որոնք առաջացնում են իմաստային թերություններ: Դրանք` ի թիվս այլ հարցերի կարող են քնննարկվել աշխատանքայինկարգով:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐԾՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Կ. Հարությունյան

Ա. Քոչարյան