Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
(փաստաթղթային կոդ`
Կ-661-07.07.2009-ՊԱ-010/0)
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:
1. Նախագիծը չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Նախագիծը միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
3.Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին:
Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը «ղեկավարը» բառից հետո եւ 5-րդ մասը «կարգով» բառից հետո լրացնել «` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով: «Օրենքով» բառն անհրաժեշտ է փոխարինել «ՀՀ օրենսդրությամբ» բառոերով կամ նշել, թե կոնկրետ որ օրենքի մասին է խոսքը:
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Ներկայացված Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ` Մ. Հակոբյան
Ս. Համբարձումյան