ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսչության մասին», «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությանքրեական դատավարության օրենսգրքում լրացումկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-666-10.07.2009-ՊԱ-010/0 ) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսչության մասին», «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Փաթեթը միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, Հայաuտանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

3. Փաթեթը ներակայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, բացառությամբ այդ հոդվածի 3-րդ մասի «բ)» կետի:

4. Նախագիծը ՀՀ օրենքներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որ այն ընդունելու դեպքում, մեր կարծիքով, անհրաժեշտություն կառաջանա լրացումներ կատարել նաեւ Վարաչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում,քանի որ Նախագծի 21-րդ հոդվածով հստակ նշվում է, որ. « … սույն օրենքի այլ պահանջները խախտելու դեպքում կրում են պատասխանատվություն …», իսկ այդ պատասխանատվության տեսակները եւ չափերը որեւէ օրենքով սահմանված չէ (կամ, հակառակ դեպքում, անհրաժեշտ է պատասխանատվության տեսակներն ու չափերը լրացնել սույն Նախագծում):

«Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքինախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

1.1. Նախագծի առաջին էջի վերեւի աջ անկյունում ամրագրված «Նախագիծ» բառն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասիպահանջին, համաձայն որի. «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի “ՆԱԽԱԳԻԾ” բառը:»:

1.2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի «(այսուհետ` Տեսչություն)» բառերը փոխարինել «(այսուհետ` նաեւ Տեսչություն)» բառերով, քանի որ Նախագծի ամբողջ տեքստում միաժամանակ օգտագործվում է տվյալ տեսչության ինչպես ամբողջական, այնպես էլ կրճատ անվանումը:

1.3. Նախագծի 2-րդ հոդվածի «ֆիզիկական /այդ թվում` օտարերկրյա/ անձանց վրա» բառերի «օտարերկրյա անձ» բառերը հստակեցման կարիք ունեն, քանի որ ՀՀ Սահմանադրության եւ ՀՀ օրենսդրության մեջ գործածվում է «օտարերկրյա քաղաքացի» եւ «քաղաքացիություն չունեցող անձ» հասկացությունները:

1.4. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 3-րդ հոդվածը նոր խմբագրությամբ` «Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսչության մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, իրավական այլ ակտերից եւ միջազգային պայմանագրերից:» շարադրելու հարցը:

1.5. Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում փակագծերի մեջ սահմանված բնակչության պաշտպանության նորմերի հասկացությունն անհրաժեշտ է հանել` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները, քանի որ Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով բնակչության պաշտպանության նորմերի հասկացությունն արդեն իսկ սահմանված է:

1.6. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 14-րդ հոդվածի վերնագիրը հետեւյալ վերտառությամբ` «Հոդված 14. Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսուչի համազգեստը» շարադրելու հարցը:

1.7. Նախագծի 16-րդ հոդվածի 1-ին մասի «սույն հոդվածով» բառերն առաջարկում ենք փոխարինել «սույն հոդվածի 2-րդ մասով» բառերով, իսկ 2-րդ մասի «այլ» բառն անհրաժեշտ է հանել:

1.8. Առաջարկում ենք Նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ԶԼՄ-ներով» հապավումը փոխարինել «զանգվածային լրատվությանմիջոցներով:» բառերով` ապահովելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մաի 2-րդ պարբերության պահանջը, համաձայն որի. «Արգելվում է նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպեu նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:»:

1.9. Նախագծի 20-րդ հոդվածի 3-րդ մասում առաջարկում ենք «օրենսդրության» բառից առաջ ավելացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը, իսկ «պատասխանատվություն`» բառից հետո եղած «Հայաստանի Հանրապետության» բառերը` հանել:

1.10. «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Իրավական ակտը կարող է պարունակել անցումային դրույթներ, եթե իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ եթե որոշակի ժամկետների համար անհրաժեշտ է uահմանել իրավական ակտի հիմնական նորմերից տարբերվող այլ նորմեր:»: Ելներով վերոգրյալից, Նախագծի 22-րդ հոդվածի վերնագիրն անհրաժեշտ է շարադրել հետեւյալ վերտառությամբ` «Օրենքի ուժի մեջ մտնելը»:

1.11. Նախագծում առկա են նաեւ խմբագրական եւ տեխնիկականբնույթի թերություններ:

2. «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

2.1. Նախագծի վերնագիրն անհրաժեշտէհամապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությանը, համաձայն որի. «Իրավական ակտի վերնագիրը պետք է համապատաuխանի իրավական ակտի բովանդակությանը …»: Նախագծով առաջարկվել է Օրենքում կատարել միայն փոփոխություններ, մինչդեռ ներկայացված Նախագիծը վերնագրված է «ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ»:

Այդ կապակցությամբ Նախագծի վերնագիրը անհրաժեշտ է շարադրել նոր խմբագրությամբ, հետեւյալ բովանդակությամբ` «ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ»:

2.2. Նախագծի վերնագրից անհրաժեշտ է հանել ՀՀ կառավարության որոշմանը բնորոշ ամիս, ամսաթվի գրառումները:

2.3.«Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Oրենքի լրիվ անվանումը հիշատակելիu հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են oրենքի վերնագիրը, «Հայաuտանի Հանրապետության» բառերը, oրենքի ընդունման տարին, ամիuը (տառերով), ամuաթիվը (այuուհետ` ընդունման oր), թիվը եւ «oրենք» բառը:»: Այդ կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, հետեւյալ բովանդակությամբ` «Հոդված 1. «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-176 օրենքի(այuուհետ`Օրենք) 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` …»:

2.4. Քանի որ Նախագծով առաջարկվել է Օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետի, 14-րդ հոդվածի եւ Օրենքի այլ հոդվածների «պետական հակահրդեհային ծառայություն» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «Հայաստանի փրկարար ծառայություն» բառերով, ուստի անհրաժեշտ է նաեւ Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ պարբերության եւ 29-րդ հոդվածի 3-րդ պարբերության «պետական հակահրդեհային ծառայություն» բառերը եւս փոխարինել «Հայաստանի փրկարար ծառայություն» բառերով:

2.5. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքի 13-րդ հոդվածի վերնագրի եւ տեքստի «պետական հակահրդեհային ծառայություն» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «Հայաստանի փրկարար ծառայություն» բառերով: Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքի 18-րդ հոդվածի «լիազորված մարմնի պետական հակահրդեհային ծառայությունում» բառերը փոխարինել «Հայաստանի փրկարար ծառայությունում» բառերով:

Այդ կապակցությամբ, նախատեսվող փոփոխություններն ամբողջական դարձնելու նպատակով, առաջարկում ենք քննարկել նաեւ Օրենքի 13-րդ հոդվածի «Լիազորված մարմնի պետական հակահրդեհային ծառայության» բառերը «Հայաստանի փրկարար ծառայության» բառերով փոխարինելու հարցը:

2.6. Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքի 22-րդ հոդվածի վերնագրի եւ տեքստի «Հակահրդեհային ծառայության եւ …» բառերը փոխարինել «Հայաստանի փրկարար ծառայության եւ …» բառերով: Այդ կապակցությամբ առաջարկում ենք քննարկել նաեւ Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի «հակահրդեհային ծառայության» բառերը «Հայաստանի փրկարար ծառայության» բառերով փոխարինելու հարցը` միասնական տերմինաբանության ապահովման նպատակով:

2.7. Նախագծի 8-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքի 20-րդ հոդվածի եւ 30-րդ հոդվածի 2-րդ մասի «թ» կետի «պետական հրդեհային տեuչության» բառերը փոխարինել «պետական հրդեհային հսկողության մարմիններ» բառերով: Մինչդեռ, Օրենքի վերը նշված հոդվածներում ամրագրված է ոչ թե «հրդեհային», այլ «հակահրդեհային» բառը, ուստի անհրաժեշտ է ապահովել գործող Օրենքի բառերի ճշգրիտ վերարտադրությունը:

3. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

Նախագծի վերնագրից անհրաժեշտ է հանել ՀՀ կառավարության որոշմանը բնորոշ ամիս, ամսաթվիգրառումները:

4. «Հայաստանի Հանրապետությանքրեական դատավարության օրենսգրքում լրացումկատարելու մասին» (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

4.1. Նախագծի վերնագրից անհրաժեշտ է հանել ՀՀ կառավարության որոշմանը բնորոշ ամիս, ամսաթվիգրառումները:

4.2. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 1-ին հոդվածից «(այսուհետ` Տեսչություն)» բառերը հանելու հարցը, քանի որ Նախագծի տեքստում այն չի օգտագործվում, ուստի տվյալ դեպքում տվյալ տեսչության անվանման կրճատ ձեւի ամրագրումն անիմաստ է:

4.3. Ներկայումս ՀՀ Ազգային ժողովում պաշատոնական շրջանառության մեջ է գտնվում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ /փաստաթղթային կոդ`Պ-0202-09.07.2007-ՊԻ-010/0/`, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից: Այդ նախագծով նույնպես առաջարկվում է լրացում կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածում, ուստի հարկ ենք համարում հիշեցնել, որ սույն փաթեթը եւ նշված նախագիծն անհրաժեշտ քննարկել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածով սահմանված կարգով:

Փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Մ. Հակոբյան

Ա. Մխիթարյան

Ս. Համբարձումյան