ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-669-16.07.2009-ԳԿ-010/0)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանի, Սուքիաս Ավետիսյանի եւ Ռուբեն Հայրապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

1. Ներկայացված Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

3. Նախագիծը չի հակասում Հայաստանի Հանրապետության օրենքներին:

4. Նախագիծը հարկավոր է համապատասխանեցնել «Ազգային ժողովի կանոնակարգ»ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, քանի որ անհրաժեշտություն կա փոփոխություն կատարել մի շարք օրենքներում եւս:

5. Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից առաջարկում ենք Նախագիծը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի պահանջներին:

6. Նախագծի վերաբերյալ առաջարկում ենք հետեւյալ նկատառումները` կարծում ենք որ, նվիրատվությունները չպետք է կատարելհարկային միջոցների, այսինքն` պետական բյուջեի հաշվին եւ առաջարկում ենք 2-րդ հոդվածի 6.1-րդ կետիզ) ենթակետի 2-րդ նախադասությունը` «Հիմնադրամին աջակցություն ցուցաբերած կազմակերպությունները (ընկերությունները) իրավունք ունեն իրենց հարկման բազան նվազեցնել համապատասխան նվիրատվության գումարի չափով, բայց ոչ ավել, քան հարկման բազայի 10 տոկոսը:» հանել:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Ա.Դանիելյան

Յու.Խալաթյան

Ա. Սարգսյան

Ս. Համբարձումյան