ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Օտարերկրացիներիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի(փաստաթղթային կոդ` Կ-674-23.07.2009-ԳԿ-010/0 ) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Օտարերկրացիներիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Ստորեւ ներկայաց ն ում ենք Ն ախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, Հայաuտանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

Ն ախագիծ ը ներակայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան :

1. Նախագծի սկզբնամասում պրեամբուլայի տեսքով ամրագրված դրույթն անհրաժեշտ է ներառել Նախագծի 1-ին հոդվածում:

Առաջարկում ենք նաեւ «կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները» բառերը հանել եւ Նախագծի 1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, հետեւյալ բովանդակությամբ` «Հոդված 1. «Օտարերկրացիներիմասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47 օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասի «բ)» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.»:

2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի բ)  կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«բ) նա սույն օրենքը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության եւ չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական պատասխանատվության ենթարկվելու պահից անցել է 1 տարի:»:

Սակայն, մեր համոզմամբ, առաջարկը վերախմբագրման կարիք ունի, քանի որ ըստ առաջարկի ստացվում է, որ մինչեւ «բացառություն» բառը ինքնուրույն միտք է արտահայտված, որը սահմանում է պայմաններ առանց ժամկետի, իսկ ժամկետը նշված է որպես «բացառություն»: Բացի այդ, խոսքը պետք է գնա ոչ թե «պարտականության», այլ «պարտավորության» մասին:

Այլ կերպ ասած առաջարկում ենք նշված դրույթը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«բ) նա սույն օրենքի պահանջները խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության եւ 1 տարվա ընթացքում չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտավորությունը»:

Նույնը վերաբերում է Նախագծի 4-րդ հոդվածի առաջարկին:

2. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով առաջարկվող«ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի» բառերը «Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի» բառերով փոխարինելու հարցը:

3. Նախագծի 4-րդ հոդվածում «Օրենքի 19-րդ հոդվածի է է) կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.» առաջարկում ենք վերացնել վրիպակը, որը արտահայտված է «է է)-ի տեսքով»:

4. Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվում է «Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 2-րդ  պարբերությամբ.

«ՈՒսման նպատակով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող է սահմանվել դիմելու ավելի կարճ ժամկետ:»:

Անհրաժեշտ է նշել, որ այս դրույթը հակասում է ինչպես ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածով այնպես էլ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածով, համաձայն որոնց. « Բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում՝

1) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու եւ պաշտպանելու պայմանները եւ կարգը»:

Նախագծի վերաբերյալ առկա են նաեւ խմբագրական բնույթի այլ դիտողություններ, որոնք կարելի է քննարկել աշխատանքային կարգով:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`

Կ. Հարությունյան

Ս. Համբարձումյան