ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Քրեակատարողական ծառայության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-676-31.07.2009-ՊԻ-010/0) եւ«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-6761 -31.07.2009-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քրեակատարողական ծառայության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ ը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը :

Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է ՀՀ օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

1. «Քրեակատարողական ծառայության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի (այսուհետ Նախագիծ) վերաբերյալ.

1.1 Օրենքում լրացվող 51.8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերում սահմանված «որը» բառերն առաջարկում ենք փոխարինել «ով» բառերով:

1.2 Առաջարկում ենք Օրենքում լրացվող 51.9-րդ հոդվածի 11-րդ մասում սահմանված «կոդերի» բառը փոխարինել «ծածկագրերի»բառով:

1.3 Օրենքում լրացվող 51.9-րդ հոդվածը, սահմանելով մրցույթի երկրորդ փուլի անցկացման կարգը, մասնավորապես` հարցատոմսերի միջոցով, այնուամենայնիվ, չի սահմանել, թե ու՞մ կողմից եւ ի՞նչ կարգով են դրանք կազմվելու, ինչպես նաեւ սահմանված չեն դրանց հրապարակման կարգն եւ ժամկետները:

Հարկ է ուշադրություն դարձնել նաեւ այն փաստին, որ մրցույթի երկրորդ փուլի անցկացման հիմնական նպատակը, ըստ Օրենքում լրացվող 51.9-րդ հոդվածի 13-րդ մասի, հանդիսանում է քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում թեկնածուների գործնական կարողությունների ստուգումը: Մեր կարծիքով, քաղաքացիական հատուկ ծառայության կոնկրետ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում բավարար գործնական կարողությունները կարող են ձեռք բերվել այն դեպքում, երբ թեկնածուն արդեն իսկ իրականացրել է նման պաշտոնի համար սահմանված գործառույթներ: Հիմք ընդունելով, որ Նախագիծը նախատեսում է միայն բաց մրցույթների անցկացում` հնարավորություն ընձեռնելով տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր անձի մասնակցել մրցույթին, առաջարկում ենք լրացուցիչ քննարկել Օրենքում լրացվող 51.9-րդ հոդվածի 13-րդ մասով սահամանված մրցույթի երկրորդ փուլի անցակցման կարգը եւ դրա անհրաժեշտությունն ընդհանրապես:

1.4 Օրենքում լրացվող 51.9-րդ հոդվածի 21-րդ մասը սահմանում է` «Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո գրավոր բողոքի բացակայության դեպքում մրցութային հանձնաժողովից ստացված մր՟ցույ՟թի արդ՟յուն՟քով հաղթող ճա՟նաչ՟ված մասնակից՟ների վերա՟բերյալ եզրակացությունը մրցու՟յթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարն ուղարկում է տվյալ պաշ՟տո՟նում նշանակելու իրավասություն ունեցող պաշ՟տո՟նա՟տար ան՟՟ձին: Եզրակացու՟թյունն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, քաղաքացիական հատուկ ծա՟ռայության տվյալ պաշտոնում նշանակե՟լու իրա՟վասություն ունեցող պաշտոնա՟տար անձը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչ՟ված մաս՟նակիցներից մեկին նշանակում է հա՟մա՟պա՟տաս՟խան պաշտոնում»: Տվյալ դրույթն ուղղակիորեն իրավունք է վերապահում քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին իր հայեցողությամբ ընտրել մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին թափուր պաշտոնը զբաղեցնելու համար, սակայն որեւէ չափանիշ, որը կարող է ընկած լինել նման ընտրության հիմքում Նախագծի քննարկվող հոդվածը չի պարունակում: Մեր կարծիքով, նման հանգուցալուծում ստացող մրցույթը հանդիսանում է արտամրցութային կարգով քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու առավել բարդ տարբերակ:

1.5 Օրենքում լրացվող 51.13-րդ հոդվածում առաջարկում ենք հստակեցնել պայմանագրի «ժամկետային» լինելը, քանի որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածը սահմանում է. « Աշխատանքային պայմանագիր ը կնքվում է` 1) անորոշ ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված չէ. 2) որոշակի ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված է»:

1.6 Առաջարկում ենք Օրենքում լրացվող 51.14-րդ հոդվածի 17-րդ մասում եւ 21-րդ մասի 1-ին կետում «որոնք» բառերը փախարինել «ովքեր» բառերով:

1.7 Օրենքում լրացվող 51.14-րդ հոդվածի 18-րդ մասն առաջարկում ենք քննարկել սույն եզրակացության Օրենքում լրացվող 51.9-րդ հոդվածի վերաբերյալ ներկայացված դիտողությունների եւ առաջարկությունների համատեքստում:

1.8 Օրենքում լրացվող 51.26-րդ հոդվածի 1-ին մասը, սահմանելով կարգապահական տույժերի կիրառումը եւ թվարկելով կարգապահական տույժերը համապատասխան կետերով, դրանց շարքին է նաեւ դասում «զբաղեցրած պաշտոնից ազատում» կարգապահական տույժը: Մեր կարծիքով, Նախագիծը իրավունք է վերապահում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին Նախագծի նույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքերի առկայության դեպքում մեկ քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառել օրինակ` խիստ նկատողություն կարգապահական տույժը, իսկ մեկ այլ քաղաքացիական ծառայողի նկատմամբ նույն կարգապահական զանցանքի համար` զբաղեցրած պաշտոնից ազատում կարգապահական տույժը: Մեր կարծիքով զբաղեցրած պաշտոնից ազատումը որպես խիստ պատժամիջոց պետք է կիրառվի առավել ծանր եւ լուրջ հետեւանքներ ունեցող կարգապահական խախտումների համար, մինչդեռ Օրենքում լրացվող 51.26-րդ հոդվածով այն սահմանված է նույն հիմքերով կիրառվող այնպիսի կարգապահական տույժերի կողքին, ինչպիսիք են` նկատողություն, խիստ նկատողություն եւ այլն: Ճիշտ է, փորձելով պաշտպանել քաղաքացիական ծառայողի շահերը, նույն հոդվածի 10-րդ մասով սահմանվել է` «Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննություն անցկացնելուց հետո», սակայն սահմանված չէ, թե ծառայողական քննության արդյունքում ընդունված որոշումը կամ համապատասխան ակտն ունի պարդատիր բնույթ կարգապահական տույժը կիրառելու իրավասություն ունեցող անձի համար, թե` ոչ: Առաջարկում ենք քաղաքացիական ծառայողի զբաղեցրած պաշտոնից ազատման ինստիտուտը կարգավորել առանձին հոդվածով, հստակ սահմանել այն հիմքերը, որոնց առկայության դեպքում պաշտոնից ազատումը կիրառվում է որպես կարգապահական տույժ, հստակեցնել ծառայողական քննության, մասնավորապես` արդյունքների հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ նույն հոդվածի այլ մասով սահմանել այն բոլոր հիմքերը, որոնք հանգեցնում են զբաղեցրած պաշտոնից ազատմանը:

1.9 Օրենքում լրացվող 51.30-րդ հոդվածի 2-րդ մասը, սահմանելով մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովների կազմում գիտական կամ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների ընդգրկման հնարավորությունը, այդուհանդերձ, չի ամրագրումհանձնաժողովների հիմնական կազմի վերաբերյալ հիմնադրույթներ, ինչպես նաեւ չի սահմանում դրանց ձեւավորման կարգը: Նույն հոդվածի 3-րդ մասով հնարավորություն է ընձեռնվում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ինքնուրույն ձեւավորել մրցութային կամ ատեստավորման հանձնաժողովի անհատական կազմը: Առաջարկում ենք Նախագծի քննարկվող հոդվածում սահմանել մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովների ձեւավորման կարգի հիմնական դրույթները:

2. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող`Ա. Մխիթարյան