ԵԶՐԱԿ Ա ՑՈՒԹՅՈՒՆ

« Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքինախագծի (փաստաթղթային կոդ` Պ- 679 - 31 .0 7 .2009- ՊԻ -010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժո ղ ովի պատգամավոր Սամվել Նիկոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքինախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հ այաստանի Հ անրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Նախագծով առաջարկվող լրացման նպատակն է սահմանել հստակ ժամկետներ այն իրավական ակտերի ընդունման համար, որոնց ընդունումը նախատեսվում է օրենքով: Առաջարկվող լրացման ընդունումը հնարավորություն կտա օրենքներըկիրարկել լիարժեք եւ լրիվ` ապահովելով այս կամ այն հարցի իրավական կարգավորման համալիրությունը:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2.Նախագիծը միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, Հայաuտանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

3.Ն ախագիծ ը ներակայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան :

Նախագծի վերաբերյալառաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Ա. Թամազյան

Ս. Համբարձումյան