Եզրակացություն
«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-686-25.08.2009-ԳԲ-010/0)
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:
«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծ ի վերաբերյալ .
1. Ներկայացված օրենքի նախագիծը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը`
Նախագծի 1-ին հոդվածով ներկայացված առաջարկության բովանդակությունից հետեւում է, որ բնօգտագործման վճարները պետք է դիտել որպես պարտադիր վճարներ: Այս կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ այդ առաջարկությունն ուղղակի հակասում է Սահմանադրական դատարանի 2005 թվականի հուլիսի 18-ի ՍԴՈ-816 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշմանը:
Միաժամանակ, բնօգտագործման վճարը` որպես պարտադիր վճար համարվելու դեպքում, անհրաժեշտություն կառաջանա «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածում կատարելու համապատասխան փոփոխություն` բնօգտագործման վճարների դրույքաչափերը բացառապես օրենքով սահմանելու վերաբերյալ: Հակառակ դեպքում, հիշյալ հոդվածը կհակասի ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի պահանջներին:
2. Օրենքի նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
3. Օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության տեսանկյունից խնդիր չի առաջացնում: Սակայն, օրենսդրական տեխնիկայի կանոնների պահպանման տեսանկյունից առաջարկում ենք քննարկել օրենքի նախագծի 10-րդ հոդվածը նախագծի տեքստից հանելու մասին հարցը:
4. Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
«Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.
1. Ներկայացված Օրենքի նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Օրենքի նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
3. Օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության տեսանկյունից խնդիր չի առաջացնում:
4. Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի դրույթներին:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`Գ. Սաֆարյան
Ժ. Աբրահամյան