ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
(փաստաթղթային կոդ`
Կ-701-15.09.2009-ԱՌ-010/0)
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռ՟նության կարգով ներկայացված «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրա՟պետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վար՟չությունում:
ՀՀ Սահմանադրությանը համապատաս՟խանու՟թյան տեսանկյունից ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ անհրաժեշտ է նշել հետեւյալ նկատառումները.
ա) հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների օրենքով սահ՟մանման անհրաժեշտությունը չկա, քանի որ նրանք ի ծնե արդեն օժտված են իրավունքներով ու ազատություններով, իսկ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի պահանջներին համա՟պատասխան` բացառապես օրենքներով են սահմանվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, այլ ոչ թե իրա՟վունք՟ները,
բ) այդ խմբի անձանց իրավունքների օրենքով սահմանափակումը, մեր կարծիքով, կարող է կիրառվել բացառապես տվյալ հիվանդի օրինական ներկայացուցչի կամ հարազատների համաձայնության առկայությամբ:
Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապա՟տասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հա՟յաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Նախագիծը Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. Նախագծի 1-ին հոդվածում խոսք է գնում հոգեբուժական խանգարումներով տառապող անձանց իրավունքների իրազեկման թերթիկի ձեւի հաստատման մասին, մինչդեռ, անհրաժեշտ է նախ հստակեցնել իրավունքի իրազեկման բովանդակությունը եւ բնույթը, այնուհետեւ սահմանել թե ում միջոցով եւ ինչ կարգով է այդ իրազեկումն իրականացվում: Միաժամանակ գտնում ենք, որ ինչպես իրավունքների իրազեկումը, այնպես էլ իրազեկման թերթիկի ձեւի հաստատումն անհրաժեշտ է վերապահել Կառավարությանը կամ լիազոր մարմնին:
Անհրաժեշտ է նաեւ նշել, որ «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում (այ՟սուհետ` Օրենք) տրված չի «իրավունքների իրազեկման թերթիկ» տերմինի հասկացությունը, ինչը կարող է տարաբնույթ մեկնաբանման կամ տարընթերցման տեղիք տրվել: Այդ առումով առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածը հստակեցնել կամ տեքստից հանել:
2. Նախագծի 2-րդ հոդվածում խոսք է գնում ողջամիտ ժամկետներում հոգեկան հիվանդություններով տառապող անձին` իր իրավունքների սահմանափակման մասին իրազեկմանը: Մինչդեռ, հարկավոր է նախ հստակեցնել «ողջամիտ ժամկետ» հասկացության բովանդակությունը եւ ժամկետի գնահատման մեխանիզմները, ինչպես նաեւ հիվանդի իրավունքների սահմանափակումների իրազեկման կամ վերացման ընթացակարգերի կարգավորումը:
Այդ կապակցությամբ նշված հոդվածում առաջարկում ենք քննարկել օրի՟նական ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ հիվանդի իրավունքների սահմանափակման մասին հարցը:
Միաժամանակ, մեր կարծիքով, նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածներն ամբողջությամբ հստակեցման եւ վերախմբագրման կարիք ունեն:
3. Նախագծի4-րդ հոդվածում խոսք է գնում հոգեբուժական կազմակերպությունում պահվող անձանց սննդի, հանդերձանքի, անկողնային եւ հիգիենիկ պարագաների ու դրանց շահագործման ժամկետների մասին: Մինչդեռ, գործող Օրենքի 4-րդ հոդվածում հստակորեն նշված է, թե որոնք են հոգեբուժական կազմակերպություններում պահվող ան՟ձանց հոգեկան առողջության պահպանման գործընթացի ապահովումը:
Ուստի, ելնելով վերոգրյալից, առաջարկում ենք նախագծի 4-րդ հոդվածով ամրա՟գրված դրույթները հստակեցնել եւ համապատասխանեցնել Հայաստանի Հանրապե՟տության գործող օրենսդրությանը:
4. Միաժամանակ առաջարկում ենք քննարկել նախագծի տեքստից հավելվածն ամբողջությամբ հանելու մասին հարցը: Ասվածը պայմանավորված է այն հիմնավորմամբ, որ հիշյալ հավելվածով բերված ընթացակարգի գրեթե բոլոր դրույթները խիստ վիճահարույց են կամ գերկարգավորման խնդիրներ են առաջացնում: Այսպես օրինակ, առաջարկվում է «տեղադրել առնվազն մեկ տաքսոֆոն հասանելի վայրում» (ընթացակարգի 2-րդ կետ), կամ «տեղադրում առնվազն մեկ փոստարկղ (ընթացակարգի 4-րդ կետ), կամ «նամակագրական կապ հաստատել ցանկացած անձի հետ» (ընթացակարգի 5-րդ կետ), կամ «իրեր եւ պարագաներ գնել կրպակից անձամբ» (ընթացակարգի 8-րդ կետ), կամ «ավագ բուժքույրը գնում է . իրեր, կտրոնի հետ միասին իրը հանձնում է հիվանդին» (ընթացակարգի 9-րդ կետ) եւ այլն:
Միաժամանակ, Նախագծի հավելվածը օրենսդրական տեխնիկայի կանոնների պահպանման տեսանկյունից հստակեցման կարիք ունի: Ինչ վերաբերում է ընթացակարգում ամրագրված առանձին դրույթներին, ապա դրանք արդեն սահմանվել են գործող Օրենքի 6-րդ հոդվածում: Այդ կապակցությամբ առաջարկում ենք քննարկել նախագծի տեքստից 5-րդ հոդվածն ամբողջությամբ հանելու մասին հարցը:
5. Նախագիծն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36, 37 եւ այլ հոդվածների պահանջներին համապատասխանեցման կարիք ունի:
Նախագծում առկա են խմբագրական եւ քերականական բնույթի բազմաթիվ սխալներ, դրանք կարելի է քննարկել աշխատանքային կարգով:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ
ԺՈՂՈՎԻ
Ա
ՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅ
ՈՒՆ
Կատարողներ` Ա.Դանիելյան
Մ.Գեղամյան
Ս.Համբարձումյան