Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ .Ղոնջեյանի եւ Հ.Ավետիսյանի  կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության  վերլու՟ծության եւ զարգացման վարչությունում:

Ներկայացված Նախագիծը  համապատասխանում է  «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

Նախագիծը ունի հետեւյալ թերությունները, մասնավորապես`

1. Նախագծի հիմնավորման մեջ ներկայացված է, թե իբր առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի վերացնել «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի եւ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի միջեւ ենթադրյալ հակասությունը: Վերոգրյալ օրենքների նշված հոդվածների միջեւ որեւէ հակասություն չկա, քանի որ «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի հոդված 7-ում խոսքը գնում է ոչ գյուղատնտեսական գործունեությունից ստացվող հասույթի (եկամտի ) մասին, մինչդեռ, «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի հոդված 7-ը վերաբերում է գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտին, ինչպես նաեւ հիմնական միջոցների եւ այլ ակտիվների իրացումից ստացված եւ այլ եկամուտներին : Այսինքն, նշված հարկման բազաները միմյանց հետ համադրելի չեն, դրանք տարբեր երեւույթներ են եւ, բնականաբար, կարող են հարկվել տարբեր դրույքաչափերով, ինչից հետեւում է, որ հիմնավորման մեջ մատնանշվածը որպես հակասություն որակելը ճիշտ չի լինի:

2. Նախագծի 2 հոդվածում «ՀՀ օրենսդրությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «օրենքով» բառով:

 

 

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ