ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

«ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

 

          ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում քննարկվել են ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը :

          Ներկայացված oրենքների նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

          Ստորեւ ներկայացվում է.

          1. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում ( այսուհետ` Օրենք )   փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օ րենքի նախագծի ( այաուհետ` Օրենքի նախագիծ ) վերաբերյալ մեր կողմից կատարված առաջարկությունները եւ դիտողությունները:

 

          1.1 Օրենքի նախագծի 1-ին հոդվածի «5-րդ հոդվածի» բառերից  հանել «-րդ» մասնիկը` միեւնույն փոփոխությունը կատարելով օրենքի նախագծի ամբողջ տեքստում:

          1.2. Օրենքի նախագծի 2 հոդվածի «բառերով» բառն անհրաժեշտ է փոխարինել «բառով» բառով:

          1.3. Օրենքի նախագծի 7 հոդվածով առաջարկվել է Օրենքի 17 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «1. Աուդիտորը սույն օրենքի պահանջներին համապատասխան աուդիտորի որակավորում ստացած ֆիզիկական անձն է»:

          Մինչդեռ, Օրենքի 4 հոդվածում հստակ սահմանված է նույն օրենքում օգտագործվող «աուդիտոր»-ի հասկացությունը:

          «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45 հոդվածի համաձայն` «Իրավական ակտում պետք է բացառվեն իրավական նորմերի անհիմն կրկնությունները»:

 

          2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ( այաուհետ` Օրենքի նախագիծ ) վերաբերյալ մեր կողմից կատարված առաջարկությունները եւ դիտողությունները:

         

          2.1. Օրենքի նախագծի 1 եւ 2 հոդվածներում «16914 » եւ «2442 » թվերից հետո անհրաժեշտ  է հանել «-րդ» մասնիկը:

 

          Վերոհիշյալ օրենքների նախագծերով առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները միջազգային իրավունքի տեսանկյունից խնդիրներ չեն առաջացնում:  

             

 

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ      

 

Կատարողներ` Կ.Մելքոնյան

                        Ս.Յուզբաշյան

                        Մ.Սողոմոնյան

                        Ա.Քոչարյան

                        Ա.Գրիգորյան

 

04.06.2004թ.