ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում քննարկվել է ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին», « Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:
Ներկայացված օրենքների նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:
«Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ առաջարկություններն ու դիտողությունները.
1. «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1 հոդվածում շարադրված «կարգավորում» բառն առաջարկվում է փոխարինել «սահմանում» բառով:
Նույն հոդվածում առաջարկվում է «ինչպես նաեւ» բառերից հետո ավելացնել «կարգավորում է» բառը:
2. Նախագծի 3 հոդվածի 1-ին մասի «զ» կետում շարադրված «փողային» բառն առաջարկում ենք փոխարինել «դրամական» բառով:
Նույն փոփոխությունն առաջարկվում է կատարել Նախագծի 6 հոդվածի 1-ի, 2-րդ, 3-րդ մասերում:
Նախագծի 3 հոդվածի 2-րդ մասի «ա» կետում շարադրված «բայց» բառն անհրաժեշտ է փոխարինել «սակայն» բառով:
Նույն մասի «բ» կետում «դրանց» բառն առաջարկվում է տեղափոխել «գտնվող» բառից հետո:
Հոդվածի 5-րդ մասի «ա» կետում «ժամանակավորապես» բառը նպատակահարմար է տեղափոխել «աշխատող» բառից առաջ:
Նույն փոփոխությունն անհրաժեշտ է կատարել նաեւ հոդվածի 6-րդ մասի «ա» կետում:
Հոդվածի 6-րդ մասի «բ» կետում «նրանց» բառն առաջարկվում է փոխարինել «դրանց» բառով:
Նախագծի 3 հոդվածի 8-րդ մասի «գ» կետում առաջարկվում է «Հայաստանի Հանրապետություն» եւ «Հայաստանի Հանրապետությունից» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով եւ այդ բառերից հետո ավելացնել «տարածք» բառը:
Նույն փոփոխությունն առաջարկում ենք կատարել Նախագծի 5 հոդվածի 1-ին մասում:
Նախագծի 3 հոդվածի 9-րդ մասի «դ» կետում «Հայաստանի Հանրապետություն» եւ «Հանրապետությունից» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով եւ այդ բառերից հետո ավելացնել «տարածք» բառը:
3. Նախագծի 7 հոդվածի 2-րդ մասից անհրաժեշտ է հանել «կարող են» եւ «միայն» բառերը, իսկ «իրականացվել» բառը փոխարինել «իրականացվում են»:
Նույն հոդվածի 3-րդ մասում շարադրված «գործարքները» բառն առաջարկվում է տեղափոխել «անկանխիկ» բառից հետո:
4. Նախագծի 5-րդ գլխի վերանագրում եւ 10 հոդվածի 1-ին, 3-րդ եւ 5-րդ մասերում «արժույթային» բառից հետո առաջարկվում է ավելացնել «հարաբերությունները կարգավորող» բառերը:
« Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առկա է հետեւյալ առաջարկությունը.
« Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1 հոդվածում «այսուհետեւ» բառն անհրաժեշտ է փոխարինել «այսուհետ» բառով:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացվում են հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները.
1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1 հոդվածում «այսուհետեւ» բառն անհրաժեշտ է փոխարինել «այսուհետ» բառով:
2. Նախագծի 2 հոդվածով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 165 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ: Ըստ այդմ, առաջարկում ենք Օրենսգրքի 165 հոդվածի վերնագրում «արժութային» բառից հետո ավելացնել «հարաբերությունները կարգավորող» բառերը:
Նույն փոփոխությունն առաջարկվում է կատարել հոդվածի 1-ին մասում եւ Նախագծի 5 հոդվածում:
Օրենսգրքի 165 հոդվածում «փողային» բառերն անհրաժեշտ է փոխարինել «դրամական» բառերով:
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ` Կ.Մելքոնյան
Գ.Կիրակոսյան
Մ.Սողոմոնյան
Մ.Հակոբյան
Վ.Էլոյան
11.06.2004թ.