ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ  ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` օրենքի նախագիծ) քննարկվել է ՀՀ Աժ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Ներկայացված օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

Ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ արվել են հետեւյալ դիտողությունները եւ առաջարկությունները.

1. Օրենքի նախագծի 9 հոդվածով առաջարկվում է փոփոխություն կատարել «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 17 հոդվածում: Նշված հոդվածում առաջարկվող փոփոխության մեջ հոդվածի մասերի համարակալումը սխալ է կատարվել:

Նմանատիպ սխալ համարակալում կա օրենքի 29 հոդվածով առաջարկվող փոփոխության մեջ:

2. Օրենքի նախագծի 19 հոդվածով առաջարկվում է փոփոխություն կատարել օրենքի 32 հոդվածում, սակայն բերված փոփոխության մեջ առաջարկվել է փոփոխել նաեւ հոդվածի վերնագիրը: Անհրաժեշտ է 19 հոդվածը «Օրենքի 32» բառերից հետո լրացնել «հոդվածի վերնագիրը եւ» բառերը:

Նույնը վերաբերում է նաեւ նախագծի 20 հոդվածին:

3. Օրենքի նախագծի 29 հոդվածի 2-րդ մասի համաձայն. «46 հոդվածի 3-րդ մասում «կետի» բառը փոխարինել «մասի» բառով … .»: Հարկ է նշել, որ օրենքի 46 հոդվածի 3-րդ մասում «կետի» բառ չկա, այլ կա «կետում» բառը, ուստի առաջարկվող «մասի» բառով փոփոխությունն անհրաժեշտ է փոխարինել «մասում» բառով:       

Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները միջազգային իրավունքի տեսանկյունից խնդիրներ չեն առաջացնում:

 

 

 

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Կատարողներ` Հ.Իսրաելյան

                         Ա.Իոսիֆյան

                      Վ.Էլոյան                                                                     

 

07.06.2004թ.