ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների «Հայխնայբանկում» առ 01.01.93թ. ավանդադրված գումարների վերականգնման, փոխհատուցման եւ մարման երաշխիքների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների «Հայխնայբանկում» առ 01.01.93թ. ավանդադրված գումարների վերականգնման, փոխհատուցման եւ մարման երաշխիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` նախագիծ) քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի Օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Ներկայացված օրենքի նախագիծը համապատասխանում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները.

1. Օրենքի նախագծի վերնագիրն անհրաժեշտ է շարադրել հետեւյալ բովանդակությամբ` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` «Հայխնայբանկում» մինչեւ 1993 թվականի հունվարի 1-ը ավանդադրված գումարները վերականգնելու, փոխհատուցելու եւ վճարելու մասին»:

2. Նախագծի 1 հոդվածի 1-ին մասը «քաղաքացիների» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «բութ» կետադրական նշանով, «առ» բառը փոխարինել «մինչեւ» բառով, «1993թ.» բառից հետո լրացնել «ավանդադրված» բառով, «ավանդների վերականգնման» բառերը փոխարինել «ավանդները վերականգնելու» բառերով եւ նշված մասում «մարման» բառը անհրաժեշտ է փոխարինել «վճարելու» բառով:

3. Նախագծի 2 հոդվածի վերնագիրը անհրաժեշտ է շարադրել հետեւյալ բովանդակությամբ. «Խնայողական ավանդները վերականգնելու եւ փոխհատուցելու երաշխիքները»:

4. Նախագծի 2 հոդվածն անհրաժեշտ է շարադրել հետեւյալ բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է սույն օրենքի 1 հոդվածի 2-րդ մասով սահմանված խնայողական ավանդների ընդհանուր գումարի վերականգնումը եւ փոխհատուցումը»:

5. Նախագծի 3 հոդվածի «սույն օրենքով» բառերից հետո անհրաժեշտ էլրացնել «այլ օրենքներով» բառերով:

6. Նախագծի 4 հոդվածը անհրաժեշտ է վերնագրել հետեւյալ բովանդակությամբ«Վերականգնման եւ փոխհատուցման (վճարման) ենթակա խնայողական ավանդները»:

7. Նույն հոդվածի 1-ին մասում «ամբողջությամբ փոխհատուցման» բառերը եւ 2-րդ մասում «փոխհատուցման» բառն անհրաժեշտ է փոխարինել «Վերականգնման եւ փոխհատուցման (վճարման)» բառերով:

8. Նախագծի 5 հոդվածի վերնագրում, 1-ին եւ 2-րդ մասերում «փոխհատուցման» բառն անհրաժեշտ է փոխարինել «վճարման» բառով, իսկ 3-րդ մասի «փոխհատուցվելիք» բառը «վճարվելիք» բառով:

9. Նույն հոդվածի 1-ին մասի «Հանրապետության» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «պետական» բառով:

10. Նույն հոդվածի 2-րդ մասում «այլ» բառը անհրաժեշտ է տեղափոխել «ֆինանսական» բառից հետո:

11. Նախագծի 6 հոդվածի վերնագիրն անհրաժեշտ է շարադրել հետեւյալ բովանդակությամբ «Խնայողական ավանդները ինդեքսավորելու եւ փոխհատուցելու (վճարելու) կարգը»:

12. Նախագծի 6 հոդվածում, փաստորեն, խոսք է գնում ավանդների գործակցային ինդեքսավորման մասին, որը ոչ միայն անորոշ է, այլեւ նեղացնում է ավանդների ինդեքսավորման հնարավոր մյուս տարբերակների քննարկման շրջանակը:

13. Նույն հոդվածի 1-ին մասը անհրաժեշտ է շարադրել հետեւյալ բովանդակությամբ. «Ինդեքսավորումն իրականացվում է «Հայխնայբանկի» ավանդային հաշիվներում առկա մնացորդային խորհրդային ռուբլին` սույն օրենքի 1 հավելվածում նախատեսված համամասնություններին եւ գործակիցներին համապատասխան ինդեքսավորելու միջոցով»:

14. Նույն հոդվածի 3-րդ մասը «իրականացվում է» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերով:

15. Նույն մասից «ելնելով» բառը անհրաժեշտ է հանել, իսկ «փոխարժեքից» բառը անհրաժեշտ է փոխարինել «փոխարժեքով» բառով:

16. Նախագծի 6 հոդվածի 6-րդ մասի «փոխհատուցման հնարավորությունը» բառերն անհրաժեշտ է փոխարինել «վճարում ստանալու իրավունքը» բառերով:

17. Նախագծի 7 հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությունը անհրաժեշտ է շարադրել հետեւյալ բովանդակությամբ` «Փոխհատուցման (վճարման) փուլերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:Նույն հոդվածի վերնագիրը, 1-ին եւ 2-րդ մասերը «փոխհատուցման» բառերից հետոանհրաժեշտ է լրացնել «վճարման» բառերով:

18. Նախագծի 8 հոդվածի վերնագրում «փոխհատուցման առաջնահերթությունը» բառերը անհրաժեշտ է փոխարինել «փոխհատուցման (վճարման) հերթականությունը» բառերով:

19. Նույն հոդվածի 1-ին մասում «Առաջնային կարգով փոխհատուցվում» բառերը անհրաժեշտ է փոխարինել «Առաջին հերթին փոխհատուցում (վճարում)» բառերով: Հոդվածում անհրաժեշտ է նախատեսել նաեւ մահացած քաղաքացիների իրավահաջորդներին վճարելու հնարավորությունը եւ հերթը, ինչպես նաեւ հերթում ընդգրկել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից տուժած քաղաքացիներին:

20. Նախագծի 9 հոդվածի վերնագրում եւ տեքստում «փոխհատուցման» բառերից հետո անհրաժեշտ է լրացնել «(վճարման)» բառերով:

21. Նույն հոդվածի 1-ին մասում «կառավարություն» բառը անհրաժեշտ է տեղափոխել «օրենքում» բառից հետո եւ «կառավարություն» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը:

22. Նույն մասը «ենթակա» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «խնայողական ավանդների» բառերով:

23. Նույն հոդվածի 2-րդ մասը «կառավարությունը» բառից առաջ անհրաժեշտ է լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը:

24. Նախագծի 10 հոդվածի վերնագիրը «կառավարության» բառից առաջ անհրաժեշտ է լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերով, իսկ «մարմնի հասկացություն» բառերն անհրաժեշտ է փոխարինել «մարմինը» բառով:

25. Նախագծի 10 եւ 11 հոդվածները «փոխհատուցման» բառերից հետո անհրաժեշտ է լրացնել «(վճարման)» բառերով:

26. Նույն հոդվածներում անհրաժեշտ է սահմանել, թե ո՞վ եւ ո՞ր բանկին է ներկայացնում ավանդատուներիվերաբերյալ տեղեկություններ, կատարում ուսումնասիրություններ, ստուգումներ եւ ճշգրտումներ:

27. Նախագծի 10 հոդվածի 2-րդ մասի շարադրանքից հետեւում է, որ փոխհատուցման ենթակա ավանդատուների խումբը կամ խմբերը պետք է ներկայացնել բանկին: Ենթադրվում է, որ նախագծի հեղինակները նկատիեն ունեցել որոշակի խմբերում ներառված ավանդատուների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելը` վճարում իրականացնող բանկին:

Եթե նման կանխատեսումն իրականէ, ապա անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել տեքստում:

28. Նույն հոդվածի4-րդ մասից անհրաժեշտ է հանել «գործող» բառը:

29. Նույն հոդվածի 6-րդ մասի 1-ին նախադասությունը կարիք ունի վերախմբագրման:

30. Նույն հոդվածի 7-րդ մասում «տեղեկատվություն» բառն անհրաժեշտ է փոխարինել «տեղեկություն» բառով:

31. Նախագծի 12 հոդվածն անհրաժեշտ է շարադրել հետեւյալ բովանդակությամբ` «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»:

32. Նախագծում առկա են որոշ խմբագրական բնույթի բացթողումներ, մասնավորապես`

- Նույն հոդվածի 2-րդ մասում «Հանրապետությունը» բառը անհրաժեշտ է փոխարինել «Հանրապետության» բառով, իսկ «իրենց» բառը անհրաժեշտ է հանել:

- Նույն հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերից ինչպես նաեւ ամբողջ նախագծի տեքստից անհրաժեշտ է հանել հոդվածների թվագրմանը հաջորդող «-րդ» մասնիկները: Բացի դա, հոդվածի 4-րդ մասում, եթե վերջնականեւ ընդհանուր գումարը սահմանված է բացարձակ թվով, ապա դրանից հետեւում է, որ փոխհատուցման գումարն ավելին չի կարող լինել:

- Նախագծի 11 հոդվածի 1-ին մասում «փոստաթղթերի» բառն անհրաժեշտ է փոխարինել «փաստաթղթերի» բառով:

- Նույն հոդվածի 2-րդ մասում «թվաքանակը» բառն անհրաժեշտ է փոխարինել առավել պատշաճ բառով, քանի որ խոսքը վերաբերում է նաեւ մարդկանց:

- Օրենքի նախագծի վերնագրում «01.01.1993թ.» արտահայտությունը անհրաժեշտ է փոխարինել «1993 թվականի հունվարի 1-ը» արտահայտությամբ, ինչն ավելի համահունչ կլինիօրենքի նախագծի տեքստի հետ:

Ներկայացված նախագիծը միջազգային իրավունքի տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Ա.Գալստյան
                             Ս.Յուզբաշյան
                             Կ.Մելքոնյան
                             Ա.Իոսիֆյան