ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ներկայացված օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:
Նախագիծը համապատասխանում է ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջներին:
Օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացվում են հետեւյալ դիտողությունները.
1. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41 հոդվածի համաձայն «... ՀՀ օրենքներում նորմերը ներկայացվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով... », մինչդեռ ներկայացված օրենքի նախագծում այդ պահանջը խախտվել է եւ նախագծի 2 հոդվածը տեղ է գտել 5 հոդվածից հետո:
2. Օրենքի նախագծի 2 հոդվածի «16» թիվը անհրաժեշտ է փոխարինել «17» թվով:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ` Ս.Յուզբաշյան
Ա.Պողոսյան
Յու.Խալաթյան
Ա.Գրիգորյան