Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը /այսուհետ` օրենքի նախագիծ/ քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Օրենքի նախագիծը համապատասխանում է Ազգային ժողովի կանոնակարգ ՀՀ օրենքի պահանջներին եւ միջազգային իրավունքի հիմնախնդիրներ չի առաջացնում:

Օրենքի նախագծի 2 եւ 3 հոդվածների վերնագրերում «կետով» բառը անհրաժեշտ է փոխարինել «մասով» բառով, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41 հոդվածի 2 մասի համաձայն « … օրենքների հոդվածները կարող են բաժանվել «մասեր կոչվող համարակալված կամ չհամարակալված պարբերությունների: … »

Օրենքի նախագծի 2 հոդվածի 3-րդ պարբերությունից անհրաժեշտ է հանել «ընդամենը» բառը:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Կ.Մելքոնյան
                          Ս.Յուզբաշյան
                          Գ.Կիրակոսյան
                          Ա.Քոչարյան