ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Համայնքային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Համայնքային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը քննարկվել են ՀՀ Աժ օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Ներկայացված օրենքների նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին եւ միջազգային իրավունքի հիմնախնդիրներ չեն առաջացնում:

«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` օրենքի նախագիծ) վերաբերյալ.

Օրենքի նախագիծը ընդհանուր առմամբ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի վերարտադրությունն է:

Օրենքի նախագծի 3 հոդվածի«ը) » կետից անհրաժեշտ է հանել «հետեւողական» բառը, քանի որ օրենքի նախագծի 20 հոդվածով սահմանվում է համայնքային ծառայողների վերապատրաստման կարգը:

Օրենքի նախագծի 5 հոդվածի «ա)»կետը` «գերակայությունը» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «, մարդու եւ քացաքացու իրավունքների ու ազատությունների առաջնահերթությունը» բառերով:

Օրենքի նախագծի 6 հոդվածի 1-ին մասը անհրաժեշտ է լրացնել նոր պարբերությամբ, հետեւյալ խմբագրությամբ` «Եթե Հայաստանի Հանրապետության վավերացված պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»:

Նույն հոդվածի 1-ին մասից անհրաժեշտ է հանել «նորմատիվ» բառը: Ճիշտ է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի 1-ին մասում ամրագրված է «նորմատիվ» բառը, սակայն այն վերաբերվում էքաղաքացիական խորհրդի նորմատիվ իրավականակտին:

Նույն հոդվածի 3-րդ մասում առաջարկվում է հանել «նաեւ» բառը, որի արդյունքում կվերանա շարադրված տեքստում առկա երկիմաստությունը:

Օրենքի նախագծի 8 հոդվածի «պաշտոն», «պաշտոններ», «ծառայող», «ծառայողներ», «աստիճան», «աստիճաններ» բառերը անհրաժեշտ էշարադրել եզակի կամ հոգնակի թվով:

Օրենքի նախագծի 10 հոդվածի 1-ին մասիա) կետի երկրորդ «համայնքային» բառից հետո ամրագրված «ծառայության» բառը անհրաժեշտ է հանել (տես նույն մասի բ) կետը):

Օրենքի նախագծի 10 հոդվածը իմպերատիվ կարգով սահմանում է, որ համայնքային ծառայության գլխավոր պաշտոն կարող են զբաղեցնել բարձրագույն կրթությամբ անձինք:

Հաշվի առնելով գյուղական համայնքներում կրթական ցենզի պահանջը գտնում ենք, որ էապես կսահմանափակվի մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեցող անձանց շրջանակը: Քանի որ որեւէ վերլուծություն չի կատարվել կրթական ցենզի վերաբերյալ, ապա առաջարկում ենք բարձրագույն կրթությունը դիտել ոչ թե որպես անհրաժեշտ պայման, այլ որպես մրցույթին մասնակցած անձանց միջեւ նախապատվության պայման:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` օրենքի նախագիծ) վերաբերյալ.

Օրենքի նախագծի 1 հոդվածով առաջարկվել է «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 28 հոդվածի նոր խմբագրություն, որի 3-րդ մասում «պաշտոնական» բառն անհրաժեշտ է փոխարինել«պաշտոնային» բառով:

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության (այսուհետ` օրենքի նախագիծ) օրենքի նախագծի վերաբերյալ.

Օրենքի նախագծի 1 հոդվածի «կետերում» եւ 2 հոդվածի «կետը» բառը անհրաժեշտ է փոխարինել «մասերում» եւ «մասը» բառերով (Տես` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41 հոդվածը):

Օրենքի նախագծի 3 հոդվածով առաջարկվել է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածը լրացնել նոր` վեցերորդ մասով: Այդ կապակցությամբ առաջարկվել է նույն հոդվածի վեցերորդ եւ յոթերորդ մասերը համապատասխանաբար համարել յոթերորդեւ ութերորդ մասեր, որով խախտվել է «Իրավական ակտերի մասին»ՀՀ օրենքի 45 հոդվածի 7-րդ մասի պահանջը:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Ս.Յուզբաշյան
                            Ա.Գալստյան
                            Հ.Իսրաելյան
                            Ա.Քոչարյան
                            Ա.Սարգսյան