ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԾԽԱԽՈՏԻ ԻՐԱՑՄԱՆ, ՍՊԱՌՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակում՟ների մա՟սին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարե՟լու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը քննարկվել են ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրությանվերլուծության եւ զարգացման վարչությունում:

Օրենքների նախագծերի փաթեթըհամապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

«Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակում՟ների մա՟սին» ՀՀ օրենքի նախագծով արդեն երրորդ անգամն է առաջարկվում որդեգրել առողջ ապ՟րելակերպին նպաստող պետական քաղաքականություն, սահմանել ծխախոտի անվերա՟հսկելի իրացմանը եւ սպառմանը հակադրող իրավական միջոցներ, սահմանափակել դրա գովազդը եւ խթանման այլ եղանակները [1] :

«Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակում՟ների մա՟սին» օրենքի նախագծի (այսուհետ` օրենքի նախագիծ) հիմքում ընկած են`

- Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Եվրոպան առանց ծխախոտի» 1987-2001 թվականների միմյանց հաջորդող գործողություն՟ների երեք ծրա՟գրերը,

- «Եվրոպան առանց ծխախոտի» 2002թ. Վարշավյան հռչակագիրը [2] ,

- «Ծխախոտի դեմ պայքարի եվրոպական ռազմավարությունը» բանաձեւը [3] ,

- «Ծխախոտի դեմ պայքարի մասին» Առողջապահության համաշխարհա՟յին կազ՟մակերպության 2003թ. շրջանակային Կոնվենցիան:

Վերջին տվյալներով այդ Կոնվենցիային միացել է 153 պետություն:

Հայաստանի Հանրապետությունը դեռեւս չի միացել «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային Կոնվենցիային: Սակայն հիմք ընդունելով Հայաստանի Հանրապե՟տության Սահմանադրության 4 հոդվածում ամրագրված դրույթը, որի համաձայն «Պետու՟թյունն ապահովում է մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը Սահ՟մանադրության եւ օրենքների հիման վրա` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան», ինչպես նաեւ 34 հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հան՟րապետությունն այս հարցում պարտավորված է առաջնորդվել վերը նշված միջազգային փաստաթղթերում ամրագրված սկզբունքներով:

Այդ սկզբունքների եւ ՀՀ օրենսդրության համատեքստում օրենքի նախագծի առան՟ձին դրույթների վերաբերյալ արվել են հետեւյալ դիտողությունները:

1. Օրենքի նախագծի «Հակածխախոտային ծրագիրը» վերնագրով 2 հոդվածը շարադրված է հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշակում եւ իրականացնում է ծխախոտի եւ ծխախոտային արտադրանքի օգտագործման եւ վերահսկման պետական ծրագիր, որը ամեն տարի ներկայացվում է Ազգային ժողով` Հայաստանի Հանրապե՟տության պետական բյուջեի հետ միասին:

Տեղական ինքնակառավարման մարմինները, ելնելով պետական ծրագրից մշակում են իրենց ծրագրերը:»:

Այդ ձեւակերպումը, մեր կարծիքով, չի կարող ապահովել բազմասպեկտրյալ կար՟գավորումը հետեւյալ պատճառաբանությամբ`

ա) օրենքի նախագծի ներածական մասի համաձայն այն կոչված է խթանելու առողջ ապրելակերպը:

Հակածխախոտային ծրագիրը կազմելու է հակածխախոտային օրենսդրության բաղկացուցիչ մասը: Այն պետք է ծառայի նուն նպատակին: «Իրավական ակտերի մա՟սին» ՀՀ օրենքի 40 հոդվածի 1-ին մասի համաձայն «Իրավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանի իրավական ակտի բովանդակությանը եւ հակիրճ տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մասին»:

Օրենքի նախագծի 2 հոդվածի 1-ին մասում ձեւակերպված մոտեցումը («Ծխախոտի եւ ծխախտոային արտադրանքի օգտագործման եւ վերահսկման պետական ծրագիր») օրենքի գլխավոր նպատակի իրականացման եղանակներից, սոսկ, մեկն է: Ծրագրի բովանդակային նման սահմանափակումը կարող է նեղացնել այս բնագավառում պե՟տական քաղաքականության շրջանակը: Մինչդեռ, ցանկալի արդյունավետություն ապա՟հովելու համար այն պետք է սահմանի նաեւ ծխախոտի պահանջարկը նվազեցնելուն ուղղված ինչպես գնային եւ հարկային, այնպես էլ ոչ գնային միջոցներ: Վերջիններիս թվին են պատկանում, օրինակ, պաշտպանվածությանը ծխախոտի ծխի ազդեցությունից (որպես ակնկալվող արդյունք դիտվում է մահածության, հաշմության եւ հիվանդությունների նվազումը), ծխախոտային արտադրանքի բաղադրության կարգավորումը, դրանց բացա՟հայտման կարգավորումը, բնակչությաան լուսաբանումը, հովանավորչության բացառումը եւ այլն,

բ) նախագծով առաջարկվում է ծրագիրն ամեն տարի ներկայացնել Ազգային ժողով` ՀՀ պետական բյուջեի հետ միասին: Դա նշանակում է կարճաժամկետ ծրագրերի իրականացում (մեկ տարվա կտրվածքով), ինչը կարող է դիտվել որպես արդյունավետ իրավական մեխանիզմ միայն երկարամյա ծրագրի առկայության դեպքում (որով կուր՟վագծվի պետական քաղաքակա՟նության ռազմավարությունը), ինչը բացակայում է օրենքի նախագծում,

գ) օրենքի նախագծի 2 հոդվածի 2-րդ մասն առաջարկվում է վերանայել եզրա՟կացության սույն կետում նշված դիտողությունների համատեքստում:

Բացի այդ տեղական ինքնակառավարման մարմինների համապա՟տասխան ծրա՟գրեր մշակելու պարտականության հետ մեկտեղ առաջարկում ենք օրենքով ամրագրել նաեւ դրանք հաստատելու եւ իրականացնելու պարտա՟կանությունը, ինչը ենթադրում է այդ մարմինների պատասխանատվությունը ծրագիրն չիրականացնելու կամ ոչ պատշաճ իրականացնելու համար: Այդ կապակցությամբ նշենք, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի 4-րդ կետը, 10 հոդվածի 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերը թույլ են տալիս կատարել պետական մարմինների լիազորությունների փոխանցում համայնք՟ներին: Նույն օրենքի 40 հոդվածի 2-րդ կետը համայնքներին հնարավորություն է ընձեռում սահմանափակել համայնքի տարածքում ծխախոտի իրացման մակարդակը: Սակայն նման մոտեցումն ամբողջական համարվել չի կարող: Հաշվի առնելով, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով (հոդված 10, մաս 2) տեղական ինքնակա՟ռավարման մարմինների սեփական լիազորությունները բաժանվում են պարտադիր եւ կամավոր լիազորությունների եւ այն, որ պարտադիր լիազորությունների ցանկում ներառ՟ված չէ «ծխախոտի եւ ծխախոտային արտադրանքի օգտագործման եւ վերահսկման ծրագրի» իրականացումը (ինչպես դա ձեւակերպված է օրենքի նախագծի 2 հոդվածում), ուստի օրենքի նախագծի 2 հոդվածի 2-րդ մասում ամրագրված դրույթը բյուջեի սղության կամ այլ պատճառաբանությամբ կարող է չգործել: Նման երեւույթից խուսափելու համար մենք տեսնում ենք երեք եղանակ, այն է`

- լրացում կատարելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում ամրագրել այդ գաղափարը` որպես սեփական պարտադիր լիազորություն կամ

- ամրագրել օրենքում, որ առողջ ապրելակերպին վերաբերող այդ ծրագրի իրականացումը պետության կողմից պատվիրված լիազորություն է կամ

- նախագծի 2 հոդվածի 2-րդ մասում «մշակում են» բառերը փոխարինել «կարող են մշակել եւ իրականացնել» բառերով:

2. Օրենքի նախագծի 3 հոդվածը շարադրված է հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է ծխախոտային արտադրու՟թյունը, որի կազմակերպման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառա՟վարությունը:»:

Գտնում ենք, որ հոդվածը պետք է հանվի նախագծի տեքստից հետեւյալ պատճա՟ռաբանությամբ`

ա) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 21 հոդվածի 3-րդ կետի եւ 52 հոդվածի 2-րդ ու 3-րդ մասերի համաձայն ընդհանուր իրավունակությամբ օժտված քաղաքացիները եւ իրավաբանական անձինք կարող են զբաղվել չարգելված ձեռնարկատիրական գործու՟նեու՟թյան ցանկացած տեսակով: Քանի որ ՀՀ օրենքներով ծխախոտի արտադրությունն արգելված չէ, ուրեմն թույլատրված է: Իսկ թույլատրված ձեռնրկատիրական գործունեու՟թյամբ զբաղվելու համար մեկ անգամ եւս օրենքով լրացուցիչ թույլատվություն սահմանելը իմաստային առումով ծխախոտային արտադրությանը հաղորդում է խթանիչ բնույթ: Դա իր հերթին հակասում է ներկայացրած օրենքի նախագծի նպատակներին, խնդիրներին, ուղղվածությանը, ռազմավարությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին [4] :

բ) հոդվածի դրույթում շարադրված նախադասության 2-րդ մասը հակասում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11 հոդվածի 1-ին մասին, որի համաձայն քաղաքացիական իրավունքի սուբյեկտներն իրենց պատկանող քաղաքացիական իրավունքներն իրակա՟նաց՟նում են իրենց հայեցողությամբ: Հնարավոր սահմանափակումները նախատեսված են նույն օրենսգրքի 3 եւ 12 հոդվածներում, սակայն չեն կարող վերաբերվել արտադրության կազմա՟կերպմանը: Դրանք կարող են վերաբերել սերտիֆիկացմանը, ստանդար՟տացմանը, լիցենզավորմանը, ապրանքի եւ ծառայությունների տեղաշարժմանը եւ այլնին:

գ) կառավարության գործադիր կարգադրիչ գործառույթն անհամեմատելի է մաս՟նա՟վոր բիզնեսում արտադրության կարգ սահմանելու գաղափարի հետ նաեւ հակակոռուպ՟ցիոն տեսանկյունից:

«Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիայի 5 հոդվածի 3-րդ մասը վերաբերում է ծխախոտի դեմ պայքարում հանրային առողջապահության այնպիսի քաղաքականության մշակմանն ու իրականաց՟մանը, որը կպաշտպանի այդ քաղաքա՟կանությունը ծխախոտի արդյունա՟բերության առեւտրային եւ կոորպորատիվ այլ շահերի ներգործությունից:

3. Օրենքի նախագծի 4 հոդվածով առաջարկվում է ամրագրել, որ

«Ծխախոտի եւ ծխախոտային արտադրության գովազդի հետ կապված հարաբերու՟թյունները կարգավորում են «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:»:

Այս դրույթի առնչությամբ արժանի է լրացուցիչ քննարկման հետեւյալ ասպեկտը.

«Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15 հոդվածի գ) կետով արգելվում է ծխախոտի (միայն ծխախոտի, այլ ոչ թէ ծխախոտային արտադրության կամ արդյունաբերության) գովազդներում ներկայացնել ծխախոտի մեջ նիկոտինի պարունակության բարձր աստիճանը` որպես դրական հատկություն:

Դրանից բխում է, որ թույլատրելի է այդ գովազդներում ներկայացնել ծխախոտի մեջ նիկոտինի պարունակության ցածր աստիճանը` որպես դրական հատկություն:

Նման գովազդերը լի են տարբեր հնարքների կիրառմամբ` «թույլ», «ուլտրաթույլ», «թեթեւ» եւ այլն: Դրանք չունեն որեւէ գիտական հիմնավորում: Նշված եւ այլ արտահայ՟տություններն ու սիմվոլները մոլորեցնում են սպառողներին ապրանքի որակի, պատրաստ՟ման բնույթի, սպառողական հատկությունների եւ այլ հատկանիշների առումով: Դրանք իրավական չեն իրենց բնույթով: «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 1 հոդվածի 1-ին մասի գ) կետում ամրագրված դրույթը սահմանում է նման մոլորեցնող գովազդների անթույլա՟տրելիության սկզբունքը: Այդ մոտեցման բացակայությունը նախագծերի փաթեթում պա՟րու՟նակում է ծխախոտի եւ ծխախոտի արտադրության անսպառ գովազդի հնարա՟վորություն:

4. Օրենքի նախագծի 5 հոդվածի 2-րդ մասը շարադրվել է հետեւյալ խմբա՟գրու՟թյամբ.

«Արգելվում է ծխախոտի արտադրությունը, ներմուծումը, իրացումը, եթե ծխա՟խոտի ծխում նիկոտինի եւ խեժի պարունակությունը գերազանցում է Հայաստանի Հանրա՟պե՟տության կառավարության հաստատած թույլատրելի սահմանը:»:

Փաստորեն, գերակայող է դիտվում ազգային ստանդարտը, սակայն չի որոշվում այն սահմանելու չափանիշն ընտրելու մեխանիզմը: Այդ պարագայում միջազգային պրակտիկայում ընդունված եւ ազգային ստանդարտների տարբերությունը կարող է լինել էական` չհիմնված բժշկագիտության ոլորտում միջազգային նվաճումների եւ փորձի վրա: Դա հղի է մեկ այլ վտանգով` ազգային ստանդարտի մշակումը կարող է կապվել ազգային արտադրողի արտադրական հնարավորությունների, եւ ո՛չ թե վնասակարության թույլատրելիության նվազագույն աստիճանը ընտրելու տարբերակի հետ:

ՀՀ Սահմանադրության 1 եւ 34 հոդվածները պահանջում են, որպեսզի սոցիալա՟կան պետությունն իրավական շրջանակում իրականացնի բնակչության առողջության պահպանման ծրագրեր, որոնք տվյալ բնագավառում իրատեսական են ստանդարտների նկատմամբ որակյալ պահանջներ սահմանելու դեպքում: Հակառակ դեպքում այդ մեխանիզմները իրավական դիտվել չեն կարող:

Անհրաժեշտ է փնտրել սահմանային այլ մեխանիզմներ:

Այս մոտեցումը համահունչ է«Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի 1-ին մասի ա) կետում ամրագրված դրույթին, որի համաձայն.

«1. Ստանդարտացման նպատակն է ապահովել `

ա) շրջակա միջավայրի, կյանքի, առողջության եւ գույքի պահպանման համար արտադրանքի, աշխատանքի, ծառայության անվտանգությունը:»:

5. Օրենքի նախագծի 7 հոդվածը վերաբերում է ծխախոտային արտադրանքի վաճառքի սահմանափակումներին: Իրականում հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն իմաստային առումով ուղղված է հովանավորչության կամ վաճառքը խթանող ցանկացած այլ միջոցառումների թույլատրելիության ապահովմանը: Սահմանափակումը վերաբերում է ընդամենը տարիքային սահմանափակումը նշելուն:

Աշխարհի 160 ոչ կառավարական կազմակերությունների` շրջանակային Կոնվեն՟ցիան սատարող Ալյանսը` ծխախոտի նկատմամբ հսկողության 10 առանցքային խնդիր՟ներից մեկում նշում է, որ «Մինչեւ 18 տարեկան անձանց արգելվում է» կամ նմանատիպ արտահայտությունները նպաստում են անչափահասների կողմից ծխախոտի նկատմամբ ցանկությունների, առանձնակի ուշադրության եւ վերաբերմունքի ձեւավորմանը, այսինքն հանգեցնում է հակառակ արդյունքի:

Այս հարցում առաջարկում ենք ձեւակերպումը համաձայնեցնել նաեւ համապա՟տասխան հոգեբանների հետ:

6. Օրենքի նախագծի 7 հոդվածի 2-րդ կետի 2-րդ նախադասությունը եւ 9 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը տարբեր ձեւակերպումներով արտահայտում են նույն իմաստը:

7. Օրենքի նախագծի 7 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «նմանատիպ» բառը առաջարկվում է հանել տեքստից:

8. Օրենքի նախագծի 7 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «կամ» բառը առաջարկվում է փոխարինել «եւ (կամ)» արտահայտությամբ:

9. Օրենքի նախագծի 7 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում փակագծերի մեջ ներառված դրույթը հակասում է օրենսդրական տեխնիկայիկանոններին:

10. Օրենքի նախագծի 7 հոդվածի 2-րդ մասի վերջին նախադասության համա՟ձայն «նախազգուշացում պարունակող» տեքստը զբաղեցնում է գովազդի համար նախատեսված տարածության 10 տոկոսից ոչ պակաս մասը (լայնակի վերցված):

Նման դրույթ, իհարկե, այսօր կարելի է սահմանել: Սակայն, եթե Հայաստանի Հանրապետությունը վավերացնի շրջանակային Կոնվենցիան, ապա այդ Կոնվենցիայի 11 հոդվածի 1-ին մասի ա) կետի իվ) ենթակետի ուժով ստիպված կլինի ընդունելու, որ առողջության մասին նախազգուշացնող հայտարարությունը պետք է զբաղեցնի հիմնական տարածքի 30%-ից ոչ պակաս մասը:

11. Օրենքի նախագծի 11 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի եւ նույն հոդվածի 2-րդ մասի վերջին նախադասության դրույթները իրավական եւ իրավաբանական իմաստներով վերախմբագրման կարիք ունեն:

12. Օ րենքի նախագծի ուսումնասիրությունից պարզ է դարձել նաեւ, որ այն կարիք ունի վերախմբագրման իրավական տեխնիկայի կանոնների պահպանման առումով: Այսպես, նախագծի 1-ին հոդվածում սահմանվել են նախագծում օգտագործվող հիմնական հասկացությունները, որոնց թվում նաեւ «տեսակ» եւ «սիգարետ»հասկա՟ցությունները, սակայն Նախագծի որեւէ հոդվածում «սիգարետ» հասկացությունը չի օգտա՟գործվել, իսկ «տեսակ» հասկացությունը օգտագործվել է միայն նախագծի 7 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում, ընդ որում, վերոհիշյալ կետում խոսքը պետք է գնար ոչ թէ «ծխախոտի բոլոր տեսակների» այլ` «ծխախոտային արտադրատեսակների» մասին: Նշվածը հա՟կասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42 հոդվածի 2 մասի պահանջին, հա՟մաձայն որի «Չի թույլատրվում իրավական ակտում տալ հասկացության կամ տերմինի սահմանում, եթե այդ հասկացությունը կամ տերմինը չի գործածվելու տվյալ իրավական ակտում կամ հանրահայտ է»:

Բացի այդ, նախագծի 8 հոդվածի վերնագրում, 1-ին մասում եւ 10 հոդվածի վերնագրում օգտագործվում է «ծխախոտային ապրանքատեսակ» հասկա՟ցությունը, նա՟խագծի 9 հոդվածի վերնագրում օգտագործվում է «ծխախոտային արտադրանք» հասկացությունը, մինչդեռ նախագծի ամբողջ տեքստում օգտագործվում է «ծխախոտային արտադրատեսակ» հասկացությունը:

13. Սույն եզրակացությունում արված դիտողություններն ու առաջար՟կությունները հաշվի առնվելու դեպքում կծագի օրենքների նախագծերում (ներառյալ` սույն եզրկա՟ցությունում չնշված հոդվածներում) փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն: Այդ եւ խմբագրական այլ խնդիրները կարող են քննարկվել աշխատանքային կարգով:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա.Թամազյան
Ա.Երեմյան
Ա.Սարգսյան
Ա.Իոսիֆյան



[1] Նախկինում` սկսած 2002թ. նույն նպատակները հետապնդող այլ վերնագրերով եւ լուծումներով («Ծխախոտի նլատմամբ հսկողության մասին» ՀՀ օրենքի նախագիծ, «Ծխախոտի մասին» ՀՀ օրենքի նախագիծ) օրենքների նախագծերը ՀՀ Ազգային ժողովի կողմից չեն ընդունվել: Մինչդեռ աշխարհի քաղաքակիրթ պետությունների գերակշռող մասը իրենց ազգային օրենսդրությունը համապատասխանեցրել է «Ծխախոտի դեմ պայքարի մասին» ԱՀԿ շրջա՟նակային կոնվենցիային:

[2] ընդունվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախարարների մակարդակով Եվրոպական կոնֆերանսում, որը կայացել է 2002թ. փետրվարի 18-19-ը:

[3] ընդունվել է 2002թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 52-րդ նստաշրջանում 2002թ. սեպտեմբերին:

[4] համապատասխան միջազգային ակտերը թվարկվել են սույն եզրակացությունում: