ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Գ. Սահակյանի, Լ. Մկրտչյանի, Ս. Բալասանյանի, Մ. Մինասյանի եւ Գ. Ղոնջեյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ):
Նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալդիտողությունները եւ առաջար՟կությունները:
1. Նախագծի 5 հոդվածի 1-ին մասի վերջում անհրաժեշտ է ավելացնել «իսկ մինչեւ տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմավորումը` ոստիկանության համապատասխան անձնագրային բաժին» բառակապակցությունը:
2. Նախագծի 7 հոդվածից անհրաժեշտ է հանել «իսկ» բառը, հոդվածի վերջում ավելացնել «122 հոդվածում «ներքին գործերի» բառերը` «ոստիկանության» բառով»:
3. Նախագծում անհրաժեշտ է ավելացնել նոր 45 հոդված` հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 45. Օրենսգրքի 139 հոդվածի
ա) 2-րդ կետից հանել «համայնքի ղեկավարի կողմից» բառակապակցությունը,
բ) 3-րդ կետը հանել»:
4. Նախագծի 45 հոդվածի համարակալումը պետք է փոխարինել 46 թվով:
5. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 51 հոդվածի 2 մասի պահանջների բավարարման անհրաժեշտությունից ելնելով, կարծում ենք, նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել «Ոստիկանության մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում.
5.1. «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի վերնագիրն անհրաժեշտ է շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Ոստիկանության պարտականություններն անձնագրային ռեժիմը պահպանելիս եւ ընտրողների ազգային գրանցամատյանը կազմելիս ու վարելիս»:
Նույն հոդվածի 1-ին մասից հետո անհրաժեշտ է ավելացնել նոր 11 մաս` հետեւյալ բովանդակությամբ. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով կազմել եւ վարել Հայաստանի Հանրապետության ընտրողների ազգային գրանցամատյանը»:
5.2. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 24 հոդվածի 2-րդ մասը առաջարկում ենք հանել կամ Ընտրական օրենսգրքի 122 հոդվածի 1-ին կետը լրացնել նոր պարբերությամբ. «Համայնքի ղեկավարը պետք է ունենա միջնակարգ մասնագիտական կամ բարձրագույն կրթություն: Նույն անձը համայնքի ղեկավարի պաշտոնում կարող է ընտրվել ոչ ավելի,քան երկու անգամ անընդմեջ»:
Նույն օրենքի 33 հոդվածի 2-րդ մասից անհրաժեշտ է հանել 2-րդ կետը:
Ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`
Ա.Հայկյանց
Ա.Սարգսյան