ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Սույն օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ դիտողությունները.

1. Օրենքի նախագծի անվանման մեջ անհրաժեշտ է «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառից հետո ավելացնել«ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառը, քանի որ առաջարկվել են կատարել նաեւ լրացումներ:

2. Նախագծի 1 հոդվածում «5-րդ հոդվածի 4-րդ մասը» արտահայտության փոխարեն անհրաժեշտ է շարադրել` «5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը»:

ՀՀԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա.Հայկյանց
Ա.Սարգսյան
Գ.Սաֆարյան
Ս.Յուզբաշյան