ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Ի լրումն 2004 թվականի ապրիլի 21-ի գրության շրջանառության մեջ դրված «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Ի լրումն 2004 թվականի ապրիլի 21-ի գրության ՀՀ ԱԺ պատգամավոր Վ. Բաղդասարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմիների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Սույն օրենքի նախագիծը չի համապատասխանում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» ու «գ» կետերի եւ 5-րդ մասի պահանջներին:

Օրենքի նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

Նշենք, որ սույն օրինագիծը 2004թ. ապրիլի 21-ի գրությամբ շրջանառության մեջ դրված նույնանուն նախագծի լրամշակված տարբերակն է, որի վերաբերյալ Վարչության կողմից 2004թ. մայիսի 7-ին ներկայացված եզրակացության մեջ շարադրված դիտողությունը հաշվի է առնվել:

Օրենքի նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա. Թամազյան
Ս. Յուզբաշյան
Ա. Սարգսյան
Գ. Սաֆարյան