ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գնումների մասին» եւ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գնումների մասին» եւ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը քննարկվել են ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:
Ներկայացված օրենքների նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, բացառությամբ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի, որը չի համապատասխանում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին (բացակայում է գործող օրենքի փոփոխվող հոդվածի վերաբերյալ տեղեկանքը):
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:
1. Օրենքի նախագծի 2 հոդվածի 12-րդ մասում «պետական գնումների գործակալություն» բառերից հետո առաջարկում ենք ավելացնել «սույն օրենքով նախատեսված գործառույթներ կատարող պետական ոչ առեւտրային կազմակերպություն» բառերը:
2. Նախագծի հոդված 3-ի 1-ին մասի «ե» կետում (ինչպես նաեւ նախագծի մի շարք հոդվածներում) օգտագործվում է «հնարավորինս շատ թվով մասնակիցներ» արտահայտությունը: Կարծում ենք, որ տվյալ ձեւակերպումը որոշակիորեն հստակեցման կարիք ունի, առավել եւս, որ այն իրավական ծանրաբեռնվածություն չի կրում իր վրա:
3. Օրենսդրական նախաձեռնության 3 հոդվածի 1-ին մասի «դ» կետի վերջում առաջարկում ենք ավելացնել «բացառությամբ 7 հոդվածի 1-ին մասում նախատեսված դեպքերի»բառերը:
Նույն հոդվածի «ե» կետի «մրցակցության» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «ապահովումը եւ» բառերը:
4. Հոդված 4-ից նվիրաբերություն հասկացությունն անհրաժեշտ է հանել, քանի որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության անունից կնքված միջազգային պայմանագրերը հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն է, եւ եթե նրանցում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը: Այս առումով, տվյալ հոդվածը համահունչ չէ Սահմանադրության 6-րդ հոդվածին:
5. Հոդված 5-ի 1-ին մասում ամրագրվում է, որ հրավերով սահմանված որակավորման չափանիշները հնարավորինս սահմանվում են նախագծի հոդված 5-ի 2-րդ մասով նախատեսված որակավորման չափանիշներից: Կարծում ենք, որ այդ չափանիշները պետք է ուղղակիորեն բխեն օրենքով սահմանված չափանիշներից, այլ ոչ թե հնարավորինս սահմանվեն: Առավել եւս, որ նույն հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ «Չեն կարող սահմանվել մասնակցի այնպիսի որակավորման չափանիշներ, որոնք նախատեսված չեն սույն հոդվածի 2-րդ մասով»:
6. Նույն հոդվածի 2-րդ մասից առաջարկվում է հանել «Սահմանվում են մասնակցի որակավորման հետեւյալ չափանիշները» բառերը, քանի որ ակնհայտ է, որ տվյալ մասով սահմանվում են հենց որակավորման չափանիշները, եւ բացի այդ` 1-ին մասում արդեն իսկ նշված է այդ մասին:
7. Հոդված 5-ի 2-րդ մասի «ա» կետից առաջարկվում է հանել «համար պահանջվող» բառերը:
8. Հոդված 5-ի 2-րդ մասի «բ» կետում սահմանվում է, որ մասնակիցը «չպետք է արգելանքի տակ ունենա պայմանագրի կատարման համար հայտով ներկայացված գույք»: Մեր կարծիքով, գնումների գործընթացի արդյունավետության ապահովումը, ի թիվս այլ պայմանների, ենթադրում է նաեւ ֆինանսատնտեսական առումով հուսալի մասնակիցների ներգրավում:Հետեւաբար, այս սահմանափակումը նպատակահարմար է կիրառել ոչ միայն պայմանագրի կատարման հայտով ներկայացված, այլեւ, ընդհանուր առմամբ, նրաամբողջ գույքի նկատմամբ:
9. Հոդված 5-ի 2-րդ մասի «դ» կետի 1-ին ենթակետում պարզաբանման եւ հստակեցման կարիք ունի «տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություն» արտահայտությունը:
10. Նախագծի 6 հոդվածի 6-րդ կետի վերջին նախադասությունն անհրաժեշտ է մանրամասնել: Մասնավորապես, անհրաժեշտ է սահմանել, թե ի՞նչ չափանիշներով են դասակարգվելու առաջին վեց մասնակիցները:
11. Նախագծի 6 հոդվածով որակավորման չափանիշներից ավելի մեծ պահանջներ է ներկայացվում եւ այն, ըստ էության, իրենից ներկայացնում է մրցույթին մասնակցելու արտոնագիր: Առաջարկում ենք նախավորակավորման եւ որակավորման համար ներկայացվող պահանջները դարձնել հստակ եւ մատչելի:
12. Նախագծի 7 հոդվածի 1-ին կետի «կազմակերպության» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «կամ օտարերկրյամասնակցությամբ առեւտրային կազմակերպություն,» բառերը:
13. Նախագծի 7 հոդվածի 3-րդ կետը, մեր կարծիքով, իրավաչափ չէ, քանի որ ՀՀ օրենսդրությունը, այդ թվում` լիցենզավորման մասին իրավական ակտերըգործումկամ կիրառվում են բոլոր անձանց, այդ թվում` օտարերկրյա կազմակերպությունների նկատմամբ: Եթե օրենսդրությունը սահմանում է այն նվազագույն պահանջները, որոնց առկայության դեպքում կազմակերպությունները կամ անձինք կարող են ՀՀ տարածքում տվյալ գործունեության տեսակով զբաղվել, ապա այն պետք է տարածվի հավասարապես բոլոր կազմակերպությունների նկատմամբ: Տվյալ մոտեցումը կարող է խախտել նաեւ իրավահավասարության սկզբունքը: Այստեղ, իհարկե, պետք է սահմանվեն այն դեպքերը, երբ գնումների առարկան օրինակ, արտադրվում է արտերկրում:
14. Հոդված 9-ի 2-րդ մասի «բնական մենաշնորհ հանդիսացող ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների» արտահայտությունը հստակեցման կարիք ունի: Այստեղ, ըստ երեւույթին, խոսքը պետք է գնա ոլորտների, այլ ոչ թե ապրանքների եւ ծառայությունների մասին:
15. Հոդված 15-ի 1-ին մասի «համամասնությունների» բառից հետո առաջարկվում է ավելացնել «հետ միասին`» բառերը:
16. Նախագծի 16 հոդվածի 3-րդ մասում անհրաժեշտ է սահմանել այն կարգը, որի դեպքում հասարակական կազմակերպությունները կարող են մասնակցել վերահսկման գործընթացին, այլապես տվյալ դրույթը կունենա դեկլարատիվ բնույթ:
17. Նախագծի 17 հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունն առաջարկում ենք փոխարինել հետեւյալ խմբագրությամբ. «Գնումներ կատարելու հիմնական տեսակը բաց մրցույթն է»:
18. Հոդված 28-ի 1-ին մասում «5» թվից առաջ առաջարկվում է ավելացնել «առնվազն» բառը, իսկ «սույն մասով» բառերն անհրաժեշտ է հանել:
19. Նույն հոդված 2-րդ մասի «Ոչ ուշ քան» բառերն առաջարկվում է հանել, իսկ «5» թվից առաջ ավելացնել «առնվազն» բառը:
20. Հոդված 29-ի 3-րդ մասում «կատարվում են հետեւյալ գրառումները» արտահայտությունը առաջարկվում է փոխարինել «նշվում են» բառերով:
Նույն հոդվածի 5-րդ մասում «պահանջներին անհամապատասխան» արտահայտությունն առաջարկվում է փոխարինել «պահանջների խախտմամբ» բառերով:
21. Հոդված 33-ի 1-ին մասում «օրը» բառն առաջարկվում է փոխարինել «պահին» բառով, իսկ նույն մասի երկրորդ նախադասությունը` հանել:
22. Նույն հոդվածի 2-րդ մասի «գ», «դ» եւ «ե» կետերում «տվյալներ» բառն առաջարկվում է փոխարինել «տեղեկություններ» բառով:
23. Նախագծի հոդված 34-ում
ա) 5-րդ մասում, մեր կարծիքով, առաջարկի առավել շահավետ գնահատման համար պետք է սահմանվեն հստակ չափանիշներ, այլ ոչ թե հաշվի առնվեն կառավարության կողմից սահմանված ոչ գնային այլ չափանիշները.
բ) 7-րդ մասում, մեր կարծիքով, որպես հիմք պետք է ընդունվի ոչ թե մրցույթի հրավերով, այլ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքը.
գ) 9-րդ մասում, մեր կարծիքով, կառավարությանը պետք է վերապհվի ոչ թե հայտերի գնահատման առանձնահատկությունների, այլ կարգի սահմանումը, իսկ գնահատման հիմնական չափորոշիչները պետք է ամրագրվեն օրենքով:
24. Հոդված 39-ի 3-րդ մասում անհրաժեշտ է ավելացնել դրույթ, որը կկանոնակարգի գնման պայմանագիրը կնքելուց մրցույթում երրորդ տեղը զբաղեցրած մասնակցի հրաժարվելու դեպքերը:
25. Նախագծի 41 հոդվածի 2-րդ մասում անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ չափանիշներով են որոշվում «առաջին վեց խորհրդատուները»:
26. Հոդված 44-ի «բացառիկ որակավորում ունեցող որեւէ կոնկրետ անձ» հասկացությունը, մեր կարծիքով, հստակեցման կարիք ունի, քանի որ այն տարաբնույթ մեկնաբանման եւ որոշակիորեն սուբյեկտիվ գնահատման տեղիք կարող է տալ:
27. Հոդված 46-ի 5-րդ մասի համաձայն, երկրորդ փուլի հրավերում կարող են փոխվել առաջին փուլի հրավերով սահմանված պայմանները: Նման մոտեցումը կարող է իր մեջ պարունակել սուբյեկտիվիզմի տարրեր: Այդ առումով, կարծում ենք, որ երկրորդ փուլի հրավերում սահմանված դրույթները չպետք է հակասեն առաջին փուլի հրավերով սահմանված պայմաններին:
28. Նախագծի 58 հոդվածի վերնագրում, ինչպես նաեւ հոդվածում օգտագործված է «տեղական ինքնակառավարման մարմինների եւ համայնքների» բառերը, որոնք նույն իմաստն ունեն: Առաջարկում ենք տվյալ հոդվածից հանել «համայքները» բառը:
29. Նախագծում առկա են նաեւ մի շարք լեզվաոճական բնույթի թերություններ, եւ այդ առումով, այն ամբողջական խմբագրման կարիք ունի:
«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2հոդվածով սահմանվում է, որօրենքը ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից: Մինչդեռ, տվյալ օրենքի փոփոխության նպատակը «Գնումների մասին» օրենքի նախագծից է բխում, իսկ վերջինիս 61 հոդվածով սահմանվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 7-ից: Առաջարկում ենք համապատասխանեցնել նշված ժամկետները:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարող`
Գ. Կիրակոսյան
Ա. Սարգսյան