ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» եւ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերություններում 1998 թվականին կատարած հիմնական միջոցների եւ անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների վերագնահատման արդյունքների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» եւ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերություններում 1998 թվականին կատարած հիմնական միջոցների եւ անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների վերագնահատման արդյունքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` նախագիծ)քննարկվել է ԱԺ աշխատակազմի Օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:
Սույն օրինագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:
Ներկայացված նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ դիտողությունը եւ առաջարկությունը.
Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության կողմից 1998 թվականին ընդունված թիվ 280 որոշման հիման վրա վերագնահատված հիմնական միջոցների եւ անավարտ ոչ ընթացիկ ակտիվների հաշվեկշռային արժեքները ճանաչել որպեսօրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքներ: Այդ կապակցությամբ գտնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովն իրեն վերապահված իրավասության շրջանակներում չէր կարող ամբողջականորեն հետեւել, թե 1998 թվականին ինչպե՞ս եւ ի՞նչ կարգով է ընթացել վերոգրյալ ընկերությունների անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներիվերագնահատումը: Ինչպես պարզվում է նախագծի 1 հոդվածում ամրագրված դրույթի բովանդակությունից, եթե վերագնահատումը տեղի է ունեցել ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով, ապա օրենքով դրա արդյունքները ճանաչելը տեղինչէ:
Օրենքով վերագնահատման արդյունքները ճանաչելը կհանգեցնի շահութահարկի գծով արտոնության սահմանման, ինչի կապակցութամբ հարկ է նշել, որ նախագիծն իրականում պետք է ունենար այլ բովանդակություն` «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 41 հոդվածին համապատասխան:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`
Կ.Մելքոնյան
Ա.Գալստյան