ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը քննարկվել են ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Ներկայացված օրենքների նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

Քննարկման արդյունքում օրենքների նախագծերի վերաբերյալ արվել են հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները.

1. Ներկայացված օրենքների նախագծերի ընդունման դեպքում Ազգային ժողովի Վերահսկիչ պալատը, հետեւաբար նաեւ Ազգային ժողովը, զրկվում են տեղական ինքնակառավարման մարմիններին տրվող բյուջետային հատկացումների / ֆինանսական համահարթեցման դոտացիաների եւ պետ. բյուջեից համայքների բյուջե փոխանցվող այլ միջոցների/օգտագործման վերաբերյալվերահսկողություն իրականացնելու լիազորությունից, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 77 հոդվածին, համաձայն որի.

«Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում պետական բյուջեի կատարման, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների եւ վարկերի օգտագործման նկատմամբ:

Ազգային ժողովը պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը քննարկում եւ հաստատում է Ազգային ժողովի վերահսկիչ պալատի եզրակացության առկայությամբ»:

Գտնում ենք, որ նման մոտեցումը հակասում է նաեւ ՀՀ Սահմանադրության 5 հոդվածով ամրագրված օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների տարանջատման սկզբունքին:

Նշենք նաեւ, որ վերոհիշյալ մոտեցումը հակասում է նաեւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 1-ին մասին, համաձայն որի.

«Համայնքի բյուջեի կատարման վերահսկողությունը իրականացնում են համայնքի ավագանին, Ազգային ժողովը եւ կառավարությունըէ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում»:

Բացի այդ,Նախագիծը հակասում է նաեւնույն փաթեթում ընդգրկված «Տեղական ինքնակառավարման ամսին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվող լրացմանը /82.1.հոդվածի 4-րդ մասին/, համաձայն որի ֆինանսական հսկողությանիրականացման կարգի մասով հղում է կատարվում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին, որից էլ մեր կողմից կատարված է վերոնշյալ մեջբերումը:

2. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 3 հոդվածով առաջարկվումէ համայնքի ավագանու կողմից համայնքի ղեկավարի որոշումները վիճարկելու երկու տարբերակ` ավագանու միջոցով կամ դատական կարգով: Նշենք, որդատական կարգով համայնքի ղեկավարի որոշումները վիճարկելու իրավունքը արդեն իսկ ամրագրվածէ օրենքի 16 հոդվածի 71 մասով, համաձայն որի համայնքի ավագանին «դատական կարգով կարող է վիճարկել համայնքի ղեկավարի օրենքին եւ իրավական այլ ակտերին հակասող որոշումները»:

Հետեւաբար, նախագծի 3 հոդվածի խմբագրությունն անհրաժեշտ է համապատասխանեցնել օրենքի 16 հոդվածի 71 կետին:

3.Նախագծի 6 հոդվածով առաջարկվող ` 82.2. հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը հակասում է Նույն հոդվածի 5-րդ մասին:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`

Ա. Երեմյան
Ա. Սարգսյան
Ա. Գալստյան
Ա. Սարգսյան