ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքումլրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` նախագիծ):
Ն ախագծի վերաբերյալ առկա են հետեւյալդիտողությունները եւ առաջար՟կությունները:
1. Առաջարկում ենք նախագծի 1 հոդվածի «լիազորությունների» բառից հետ ավելացնել «առնվազն» բառը, իսկ «այլ» բառը հանել :
Միաժամանակ նշենք, որ առաջարկվող փոփոխության ընդունման դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություն կատարել նաեւ Օրենսգրքի 35 հոդվածի առաջին մասի 3-րդ կետում:
2. Նախագծի 2 հոդվածով առաջարկվում է Օրենսգրքի 95 հոդվածը ամբողջությամբ շարադրել նոր խմբագրությամբ, սակայն հոդվածի ընթերցումից պարզ է դառնում, որՕրենսգրքի 95 հոդվածի վերնագիրը եւ առաջին մասը չեն փոփոխվում: Հետեւաբար, առաջարկում ենք ոչ թե Օրենսգրքի 95 հոդվածը ամբողջութամբ շարադրել նոր խմբագրությամբ, այլ`95 հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերը:
Նշենք նաեւ, որ Նախագծի 2 հոդվածում տրված չէ այն հարցի պատասխանը թե ինչպես է կատարվելու հաշվարկը, եթե նշված տոկոսային հարաբերակցության ընդունման դեպքում առաջանան կոտորակային թվեր: Առաջարկում ենք կամ ներկայացնել հաշվարկը, կամ հարաբերակցությունը ամրագրել ոչ թե տոկոսային թվերով, այլ` բացարձակ:
3. Նախագծի 3-րդ հոդվածում առաջարկում ենք «օրվանից» բառը փոխարինել «տասներորդ օրը» բառակապացությամբ`համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46 հոդվածի 2 մասի երրորդ պարբերության:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարող ` Ա.Սարգսյան