Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացմանվարչությունում:

Ներկայացված օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

Օրենքի նախագծի վերաբերյալ արվել է հետեւյալ դիտողությունը:

Օրենքի նախագծի 2 հոդվածում առաջարկվում է օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանել 2005 թ. հունվարի 1-ից: Սա ընդունելի կլինի միայն այն դեպքում, եթե օրենքն ամբողջությամբ ընդունվի, Նախագահի կողմից ստորագրվի եւ պաշտոնապես հրապարակվի մինչեւ 2004 թ. դեկտեմբերի 20-ը, այլապես նշված դրույթն կհակասի «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46 հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությանը:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող`Ա. Սարգսյան